Հոյակապ մի վերլուծություն կարդացի՝ մեր հեռուստատեսությունում արդեն ամենուրեք վխտացող թոք շոուների մասին, որը կուզենայի ընթերցեին բոլորը.
« Մի քանի օր է, ինչ հետեւում եմ «Կիսաբաց լուսամուտներ», «Կենդանի մատյան» եւ «Ազատ գոտի» հաղորդումներին. ի սկզբանե դրանցից ոչ մեկը չբավարարեց թոքշոու կոչվելու դասական առաքելությանը »
Արդյո՞ք հայաստանյան հեռուստահաղորդումները ընտրողներին տրամադրում են բավարար տեղեկատվություն, որպեսզի նրանք կարողանան ժողովրդավար քաղաքացիների վարքագիծ դրսեւորել:
Շատերը հավանաբար կպատասխանեն «ոչ»՝ նշելով վերջերս եթերը հեղեղած ժամանցային հաղորդումները, որոնք իբրեւ թե պիտի ներկառուցեն «մարսված նորությունների» անհրաժեշտ հատվածը՝ աստիճանաբար աջակցելով հիմնական նորությունների յուրացման կարողությունների զարգացմանը: