Showing posts with label արվեստ. Show all posts
Showing posts with label արվեստ. Show all posts

Thursday, June 21, 2012

Նոր արկածային ֆիլմ Հովոյի, Միշոյի, Խորեն Լևոնյանի, Լիլի Էլբակյանի…. մասնակցությամբ

Շատ լավ լուր «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի բոլոր սիրահարների համար: Ֆիլմերի ստեղծագործական կազմը պատրաստվում է ներկայացնել արկածային նոր կինոկատակերգություն, որի աշխատանքային վերնագիրն է «Սիրո պոկեր»:

Ի դեպ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, թիմը պատրաստվում է նկարահանումներին, որոնք շուտով կմեկնարկեն՝ իրականացվելով Հայաստանում եւ Վրաստանում: Կինոկատակերգության դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Լիլի Էլբակյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ ուրիշներ: