Showing posts with label գեղեցիկ. Show all posts
Showing posts with label գեղեցիկ. Show all posts

Monday, July 30, 2012

Օլիմպիադայի բացման արարողության ամենագեղեցիկ պահերը (Photo)

Չնայած այն հանգամանքին, որ 30-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել էին, որ բացման արարողությանը լինելու է աննախադեպ շոու, հանդիսատեսի կարծիքները բավականին իրարամերժ էին։ Ոմանք համաձայն էին, որ շոուն իրոք աննախադեպ էր ու օրիգինալ, իսկ ոմանք էլ պնդում են, որ այն ձանձրալի էր ու հիասթափացնող՝ տրված խոստումների ֆոնի վրա և չի կարող համեմատվել Պեկինի Օլիմպիադայիի բացման արարողության հետ ոչ մի չափորոշիչով։
Այնուամենայնիվ, եկեք ակնդրենք Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենադիտարժան պահերը, որոնք ներառվել են այս ֆոտոշարքի մեջ։

Thursday, May 31, 2012

Գիշերային հրավառությունները խստիվ արգելվում են

Asekose.am-ը գրում է.
Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը:

Friday, May 18, 2012

Փարիզյան ամենահայտնի գիշերային ակումբի պարուհիները դադարեցրել են գործադուլը

News.am-ը հաղորդում է.

Փարիզյան ամենահայտնի  Crazy Horse կաբարեի պարուհիները դադարեցրել են գործադուլը. հաստատության ղեկավարությունը համաձայնել է  նրանց աշխատավարձերը 15%-ով բարձրացնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, իր պատմության ընթացքում առաջին անգամ ամենաշատ այցելություն ունեցող կաբարեն ստիպված էր եղել մայիսի 15-ին եւ 16-ին հետաձգել ներկայացումները: Ժամանցային արդյունաբերության աշխատակիցների խոսքով` իրենց «աշխատավարձը չի համապատասխանում կատարած աշխատանքի ծավալին»:
«Ամեն երեկո մերկանալը դյուրին չէ ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից: Իսկ այս աշխատավարձի պարագայում դա ուղղակի գռեհկություն է: Այդ դեպքում որն է Crazy Horse-ի պարուհու եւ մերկապարուհիների տարբերությունը» - ասել է գործադուլավոր ակտիվիստներից Սյուզաննա Դյուրանը:

Wednesday, May 16, 2012

Նոր նստարանները և որքա՞ն արժեքն (ֆոտոշարք)

Շատ հետաքրքիր ֆոտոշարք տեսա Mediamax-ում: Ահա թե ինչպես են պատրաստվում Երևանի նոր նստարանները: Ի միջիայլոց սրա մասին լեգենդները շատ էին. Մի մասն ասում էր դրսից են բերվում, մյուսն ասում էր նվիրատվություն է, մնացածն էլ թե ընտրակաշռք է: 
Նստարանները մաքուր հայակկան հաճարից են և քաղաքապետարանի պատվերով պատրաստում եւ հավաքում են «ՆԻԿՈԼ-ԴՈՒՄԱՆ» արտադրական կոոպերատիվում: Մեկ նստարան հավաքելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ: 
Արտադրամասի ձուլարանում պատրաստվում են նստարանների չուգունից մասեր, որոնք պատվում են սեւ գույնի ներկով, որից հետո սկսվում է նստարանի հավաքման գործընթացը:
Մեկ նստարանի արժեքը 165 հազար դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Մինչ օրս տեղադրվել է մոտ 400 նստարան: 
Նստարանները դիմացկուն են արեւի ճառագայթներին, անձրեւին, անգամ ձյանը: Դիմացկունությունը ապահովում է համապատասխան լաքը, որով էլ պատվում են նստարանները: