Աշխարհի ամենահին մասնագիտությունն ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս լայն տարածում ունի: Այս անգամ մենք փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվողները իրենց մատուցած ծառայությունների համար ինչ գին են պահանջում:
Մեր հետազոտություններւ ցույց տվեցին, որ Հայաստանում մարմնավաճառներին կարելի է բաժանել երեք խմբի` մարմնավաճառներ, ովքեր կանգնում են Երևանի այս կամ այն փողոցներում (ժամանակին դրանցից ամենահայտնին Կրկեսի հարակից տարածքն էր, իսկ այժմ Ծերեթելին), մարմնավաճառների մի մասը կանչով աշխատողներն են և կան մարմնավաճառներ, ովքեր համարվում են էլիտար մարմնավաճառներ, ուստի սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Այս երեք խմբերի մարմնավաճառներն ունեն իրենց հատուկ գինը: