Saturday, March 30, 2013

Մազոխիզմն ավարտ չունի


Ամենամղձավանջային շրջանում անգամ մխիթարիչ է լինում հիշեցումը, որ ամեն ինչ մի օր ավարտվում է: Նույն կերպ թեթեւացած շունչ քաշեցինք, երբ խաբարն եկավ, թե գեներալի աղջիկ Անի Երանյանը մեկնում է Մոսկվա, որովհետեւ սերիալն ավարտվում է: Դրանից առաջ ի՜նչ ցնծություն էր, երբ “Դաժան ապրուստն” ավարտվեց: Տարոսը մյուսներին՝ շշնջացինք ցածրաձայն, որ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սատանի ականջը խուլ մնա:
Բայց, ըստ էության, բավականաչափ ցածրաձայն չենք շշնջացել: Որովհետեւ դեռ չվայելած մեծ ազատագրումը, լրատվական կայքերը վրա-վրա գուժեցին՝ “Ավարտվել է “Դաժան ապրուստը”, բայց սկսվում է “Արյան կանչը”: Ավարտվում է “Գեներալի աղջիկը”, բայց սկսվում է “Քույրերը”…”:

Բերեզովսկին, Լիտվինենկոն եւ Հոկտեմբերի 27-ը


Լոնդոնի մոտակայքում` Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում գտնվող առանձնատանը, մարտի 23-ին մահացավ Բորիս Բերեզովսկին։ Նրա դին հայտնաբերել էին առանձնատան լոգասենյակում։ Բերեզովսկին 67 տարեկան էր, վերջին 13 տարիներին մշտապես բնակվում էր Լոնդոնում։
Մասնավորապես ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նախկին ռուսաստանցի օլիգարխը մեծ պարտքեր ունի եւ դրանք մարելու համար փակում է իր գրասենյակը Լոնդոնի Մեյֆեր շքեղ թաղամասում, վաճառում է Մեծ Բրիտանիայում իր գույքի մի մասը, շքեղ ռետրո-մեքենաների եւ արվեստի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն։ Բերեզովսկին անցյալ տարի տանուլ էր տվել Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստի` Ռոման Աբրամովիչի դեմ հարուցած դատը։ Բերեզովսկին Աբրամովիչին մեղադրել է տարբեր տարիներին կնքված գործարքների պայմանները խախտելու համար եւ ավելի քան 6 միլիարդ դոլարի փոխհատուցում էր պահանջել։ Տարեսկզբին Բերեզովսկին նորից ներկայացել էր Լոնդոնի Բարձր դատարան իր քաղաքացիական կնոջ` Ելենա Գորբունովայի կողմից գույքի եւ նյութական միջոցների խնդրով հարուցված հայցի առիթով։ ՌԴ-ում Բերեզովսկին հեռակա կարգով մեղավոր էր ճանաչվել ֆինանսական մեքենայությունների հոդվածներով։ Մոսկվան Լոնդոնից պահանջել է արտահանձնել Բերեզովսկուն, սակայն բրիտանացիները նրան քաղաքական ապաստան են տվել։

Friday, March 29, 2013

Հայտնի են 2013 թ-ի լավագույն ավտոմեքենաները (Լուսանկարներ)


Նյու Յորքում բացվել է աշխարհի հնագույն ավտոսալոններից մեկը: «Էքպրես» պարբերականի փոխանցմամբ, ավտոսալոնի ընթացքում ներկայացվելու են 12 նոր մոդելներ՝ դրանց թվում «Cadillac CTS», որին արդեն համարում են 2014 թ-ի լավագույն մեքենայի գլխավոր հավակնորդը: Սպասված մոդելների շարքում են էլեկտրականությամբ աշխատող «Mercedes-Benz»-ը, ինչպես նաև «General Motors» ընկերության կողմից ներկայացված միանգամից հինգ նոր մոդելները՝ այդ թվում՝ «Chevrolet SS» -ը և «Chevrolet Camaro»-ն:

Խուակին Բոգոսյանը զոքանչի ծնունդը գերադասեց Հայաստանի հավաքականից


Այսօր ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Խոակին Բոգոսյանին և այն հարցին, թե ինչու Խուակին Բոգոսյանը չի հրավիրվել հավաքական, ՀՖՖ նախագահն ասաց.

Ի՞նչ է իրականում ասել Ծառուկյանը


Ի՞նչ է իրականում ասել Ծառուկյանը
«Գագիկ Ծառուկյանը ասել է, ով ուզում է թող կաշառք բաժանի մենք գնում ենք աշխատելու»,- ԲՀԿ նախագահի խոսքերը փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Հիշեցնենք, որ կան լուրեր՝ ըստ որոնց Ծառուկյանը իր կուսակիցներին ասել է, թե Երևանի ավագանու ընտրություններին, եթե ՀՀԿ-ն գումար բաժանի իրենք եռապատիկ ավելին են բաժանելու: Իսկ մեր այն դիտարկմանը, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ն Գյումրիում էր տրակտորներ բաժանել ընտրություններից առաջ, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դա եղել է քաղաքացիների խնդրանքի արձագանքը և գյումրեցիներին տրակտոր է նվիրվել ընտրություններից առաջ:

Thursday, March 28, 2013

Հիմա ի՞նչ տարբերություն` բուժվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, թե Հոլանդիայի հիվանդանոցում

Haynews-ը հարցազրույց է վերցրել Ազգային ինքնորոշում միավորման արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանի հետ: Լրագրողի  հարցին` արդյոք ընդունելո՞ւ է այդ գումարը Պարույր Հայրիկյանը, թե` ոչ, Կարո Յեղնուկյանը զարմացավ և մի քանի անգամ հարցրեց. «Եթե ձեր ձեռքը չաշխատի և պետք լինի բուժում, կհրաժարվե՞իք: Եթե առաջարկվեր օգնություն, դուք կհրաժարվեի՞ք»:

9-ամյա երեխան դասավանդում է համալսարանում (տեսանյութ)



9-ամյա երեխան դասավանդում է համալսարանում (տեսանյութ)9-ամյա երեխան, ով մինչև 3 տարեկանը չէր արտաբերել անգամ «մայրիկ» բառը, արդեն դասավանդում է համալսարանում: Երեխայի գերկարողությունների մասին ծնողները տեղեկացան այն ժամանակ, երբ օրերից մի օր նա ձեռքը վերցրեց թերթն ու սկսեց բարձրաձայն ընթերցել այն: Այժմ 9-ամյա Վիտալի Նիչաևը պատրաստվում է գրել իր  գիտական աշխատությունը:  Սկզբում Վիտալին հետաքրքրվել է քաղաքականությամբ, սակայն ոչ մի հետաքրքիր բան այդ ոլորտում չգտնելով, սկսել է ուսումնասիրել այլ ոլորտներ՝ պատմություն, աշխարհագրություն: