Friday, March 29, 2013

Ի՞նչ է իրականում ասել Ծառուկյանը


Ի՞նչ է իրականում ասել Ծառուկյանը
«Գագիկ Ծառուկյանը ասել է, ով ուզում է թող կաշառք բաժանի մենք գնում ենք աշխատելու»,- ԲՀԿ նախագահի խոսքերը փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Հիշեցնենք, որ կան լուրեր՝ ըստ որոնց Ծառուկյանը իր կուսակիցներին ասել է, թե Երևանի ավագանու ընտրություններին, եթե ՀՀԿ-ն գումար բաժանի իրենք եռապատիկ ավելին են բաժանելու: Իսկ մեր այն դիտարկմանը, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ն Գյումրիում էր տրակտորներ բաժանել ընտրություններից առաջ, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դա եղել է քաղաքացիների խնդրանքի արձագանքը և գյումրեցիներին տրակտոր է նվիրվել ընտրություններից առաջ:
Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ոչ թե մրցակից, այլ երկրորդ տեղի համար պայքարող ուժ է համարում ՀՀԿ-ին:
«Քանի որ ՀՀԿ-ականները հաճախ են հայտարարում, թե պայքարը երկրորդ տեղի համար է լինելու, ապա ասեմ, որ, այո՛, իրենք երկրորդ տեղի համար են պայքարում»,-եզրափակեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

No comments:

Post a Comment