Wednesday, March 6, 2013

Սեդրակ Քոչարյանը չի մասնակցելու ավագանու ընտրություններին


Սեդրակ Քոչարյանը չի մասնակցի ընտրություններին. Վիկտոր Սողոմոնյան
Yerkir.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել, թե ի վերջո ճիշտ է, որ ԲՀԿ-ի ցուցակը գլախվորելու է Սեդրակ Քոչարյանը:Սողոմոնյանը նախ նկատեց, որ բնականաբար ԲՀԿ-ի ցուցակից տեղյակ չէ, բայց մյուս կողմից վստահեցրեց` «Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»:
Հիշեցնեմ, որ արդեն տեւական ժամանակ է տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Ավելին, թերթերից մեկն էլ այսօր գրել է, որ ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում այս հարցի շուրջ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը:

No comments:

Post a Comment