Thursday, July 5, 2012

Վահե Ավետյանի երեխաներին ուզում են փախցնել Հայաստանից

«Առավոտ» թերթը գրում է, որ զոհված բժիշկ Վահե Ավետյանի միակ քույրը, ով ապրում է Լոս Անջելեսում ուզում է անպայման իր մոտ տանի Վահեի որբացած երեխաներին։ Բանն այն է, որ ընտանիքի անդամները, այդ թվում նաև քույրը, շոկային վիճակներում են և ուզում են փրկել երեխաներին «այս կրիմինալ ու վտանգավոր երկրից»։

Ինչպես հաղորդում է թերթը, այս հարցը պարզաբանել է Ժառանգության նախկին պատկամավոր Անահիտ Բախշյանը, ով զրուցել էր ինչպես Վահեի քրոջ, այնպես էլ մոր հետ։ Բախշյանը փորձել է գոտեպնդել հարազատներին ու վստահեցրել է, որ չնայած Հայաստանն իրոք որ ապօրինություններով հարուստ է, բայց Վահեի երեխաներին դուրս բերելու կարիք չկա՝ նրանք չեն ունենա ոչ մի բանի կարիք, այդ թվում նաև ֆինանսական։
Անձամբ ես կարծում եմ, որ ամեն դեպքում ճիշտ կլինի երեխաներին մի որոշ ժամանակով դուրս տանել երկրից, որպեսզի նրանք կարողանան կտրել կորուստի զգացումը անընդհատ թարմ պահող հասարակական մթնոլորտից։

No comments:

Post a Comment