«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը հաղորդում է, որ Արթուր Բաղդասարյանը «դեղին քարտ է» ցույց տվել ՕԵԿ-ի անդամ քաղաքաշինության նախարար Սամվել Թաթևոսյանին, քանի որ վերջինս մեղմ ասած չի նպաստում, որ ՕԵկ-ական կադրերը ընդգրկվեն և առաջխաղացում ունենան իր նախարարությունում։
Ըստ թերթի աղբյուրների, Բաղդասարյանը հուշել է, ար առկա իրավիճակում, երբ բոլորի ուշադրության կկենտրոնում ատկատի հարցն է, նախարարին պետք են վստահելի և բանիմաց մարդիկ, ովքեր հասկանում են գործից, իսկ վերջիններս բնականաբար մենակ ՕԵԿ-ում են առկա։ ՕԵԿ-ի առաջնորդը հորդորել է գործարար-նախարարին, որպեսզի վերջինս հենց այդ կադրերին լավ աչքով նայի, որպեսզի հետագայում «աջ ձեռք» ունենա ի դեմս ՕԵԿ-ական կադրի։
