Showing posts with label նախարար. Show all posts
Showing posts with label նախարար. Show all posts

Monday, October 15, 2012

Բնապահպանները պարզաբանումներ են պահանջում բնապահպանության նախարարից

Մի խումբ բնապահապաններ, որոնք ներկայացնում են «Թռչկան» շարժումն ու «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել են Բնապահպանության նախարարին՝ բաց նամակով.
Հարգելի պարոն նախարար,

Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը:

Monday, October 1, 2012

Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի, Լիբանանի և Հորդանանի գործընկերների

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպումների շարք է ունեցել արաբական երկրների իր կոլլեգաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ։
Լիբանանի արտգործնախարարի հետ ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի ակնկալվող այցը Լիբանան, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցը տարբեր միջազգային կառույցներում։
Հորդանանի ԱԳ նախարարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հորդանանում ՀՀ պատվո հյուպատոսություն բացելու վերաբերյալ։

Saturday, September 29, 2012

Արթուր Բաղդասարյանը սատել է ՕԵԿ-ական քաղաքաշինության նախարարին

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը հաղորդում է, որ Արթուր Բաղդասարյանը «դեղին քարտ է» ցույց տվել ՕԵԿ-ի անդամ քաղաքաշինության նախարար Սամվել Թաթևոսյանին, քանի որ վերջինս մեղմ ասած չի նպաստում, որ ՕԵկ-ական կադրերը ընդգրկվեն և առաջխաղացում ունենան իր նախարարությունում։
Ըստ թերթի աղբյուրների, Բաղդասարյանը հուշել է, ար առկա իրավիճակում, երբ բոլորի ուշադրության կկենտրոնում ատկատի հարցն է, նախարարին պետք են վստահելի և բանիմաց մարդիկ, ովքեր հասկանում են գործից, իսկ վերջիններս բնականաբար մենակ ՕԵԿ-ում են առկա։ ՕԵԿ-ի առաջնորդը հորդորել է գործարար-նախարարին, որպեսզի վերջինս հենց այդ կադրերին լավ աչքով նայի, որպեսզի հետագայում «աջ ձեռք» ունենա ի դեմս ՕԵԿ-ական կադրի։

Thursday, September 27, 2012

Գագիկ բեգլարյանը՝ եղբոր պաշտոնանկության մասին (Video)

Տրանսպորտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտնի խոհրդակցությունից հետո իր եղբոր՝ «Գնումների աջակցման կենտրոն» -ի պետի պաշտոնից ազատմանը։ Նա կարծում է, որ իր եղբորը ճիշտ չէ մեղադրել գնումների ոլորտում բացահայտված չարաշահումների համար, քանի որ, ըստ նրա,  կենտրոնը, ինպես անունն է հուշում, կատարում է աջակցող ֆունկցիա, կոնկրետ գնումներով չի զբաղվում։

Wednesday, September 19, 2012

ՀԱՊԿ զորավարժությունները ավարտվեցին (Photo)

Այսօր ավարտվեցին ՀԱՊԿ զորքերի համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին ավելի քան 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։ Զորավարժությունների արդյունքում պայմանական հակառակորդը կրեց ծանր պարտություն, իսկ ամենաաչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Զորավարժությունների վերջի օրին հետևումմմ էին բազմաթիվ բարձրաստիճան զիննվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում նաև ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարներն ու ՀՀ նախագահը.























Ֆոտոները՝ news.am, emedia.am և panarmenian.net կայքերից

Thursday, August 9, 2012

Սեյրան Օհանյանը այցելել է սահմանամերձ զորամասեր (Photo)

Պաշտպանության նախարարը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահման, որտեղ ուսումնասիրություններ է իրականցրել սահմանագծի ամրացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել է հայկական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնոող զինծառայողների հետ։ Այցի վերջում նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Friday, July 6, 2012

ՕԵԿ-ական Գյուղնախարարը «քցել» է ընտրողներին

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (նույն ինքը Արտֆուդի Սերգոն) լուրջ խնիրների առաջ է կանգնել ինչպես Արարատի մարզում, այնպես էլ յուրայինների շրջապատում։ Այս մասին հաղորդում է «Չորրորդ Իշխանություն» թերթը։
Համաձայն թերթի աղբյուրենրի, Կարապետյանը շռայլ խոստումներ է տվել ինչպես Արարատի մարզի բնակչությանը, այնպես էլ ներկուսակցական ինտելեկտուալ կադրերին,