Showing posts with label պաշտոնանկություն. Show all posts
Showing posts with label պաշտոնանկություն. Show all posts

Friday, December 21, 2012

Պետրոս Ղազարյանը հերքում է


Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն այսուհետեւ ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է «Կենտրոնի» գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Մեր թղթակցի հարցերին ի պատասխան՝ Պետրոս Ղազարյանն ասել է միայն, որ որեւէ խնդիր չի եղել, ինքը շարունակելու է իր հաղորդումները»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Աղբյուրը՝ News.am

Monday, November 12, 2012

Նոր պաշտոնանկություններ ոստիկանությունում

Պաշտոնանկություններ ոստիկանությունում
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոններից ազատվել են և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ: Նրանք բոլորը չեն արդարացրել իրենց Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:

Thursday, September 27, 2012

Գագիկ բեգլարյանը՝ եղբոր պաշտոնանկության մասին (Video)

Տրանսպորտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտնի խոհրդակցությունից հետո իր եղբոր՝ «Գնումների աջակցման կենտրոն» -ի պետի պաշտոնից ազատմանը։ Նա կարծում է, որ իր եղբորը ճիշտ չէ մեղադրել գնումների ոլորտում բացահայտված չարաշահումների համար, քանի որ, ըստ նրա,  կենտրոնը, ինպես անունն է հուշում, կատարում է աջակցող ֆունկցիա, կոնկրետ գնումներով չի զբաղվում։