1-ին լրատվականը հրապարակել է Պոլսո պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Պատրիարք Մութաֆյանի 2000 թ-ի նոյեմբեր 3-ին Գարեգին Բ-ին ուղղված նամակը, որում պատրիարքը իր տարակուսանքն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հակասական, անհասկանալի ու հաճախ՝ եկեղեցական կանոնները խախտող որոշումների նկատմամբ։ Մեջբերում եմ նամակի տեքստը.
Showing posts with label սկանդալ. Show all posts
Showing posts with label սկանդալ. Show all posts
Wednesday, January 9, 2013
Wednesday, December 19, 2012
Ավետ ԲԱրսեղյանը ոչ մի բանի համար չի զղջում ու թքած ունի սոցցանցերում հնչող կարծիքների վրա
Ավետ Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին, որտեղ անդրադարձել է օրերս բարձրացած սկանդալին, երբ 17-ամյա իրանահայ մասնակիցը վիրավորվել էր նրա պահվածքից։ Հիշեցնեմ, որ հոլովակի համացանցում հայտնվելուց հետո դժգոհության մեծ ալիք էր բարձրացել ժյուրիի ու հատկապես Ավետ Բարսեղյանի դեմ։ Մեջբերում եմ հարցազրույցի տեքստը.
-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք` ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:
Monday, December 17, 2012
Կիրկորովն ու Թիմաթին կհանդիպեն դատարանում
Կիրկորովը մտադիր է դատի տալ Թիմաթիին։ «Էքսպրես գազետան» հայտնում է, որ երգիչն արդեն դիմել է իր փաստաբանին՝ գործընթացը սկսելու հնարավորությունը դիտարկելու խնդրանքով։
Ռուսական շոու-բիզնեսի երկու ներկայացուցիչների միջեւ վեճը տեղի է ունեցել հունիսին՝ Մուզ-ԹՎ –ի մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։ Այդ օրվանից հակասությունը զարգացել եւ ահա հասել է դիվանբաշուն։ Ամենայն հավանականությամբ Թիմաթիին մեղադրանք կներկայացվի «Հանրային ելույթում, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործության մեջ կամ ԶԼՄ-ներում անպարկեշտ ձեւով արտահայտված՝ այլ անձի պատվի ու արժանապատվության նվաստացում» հոդվածով։
Նյութը՝ style.news.am-ից
Նյութը՝ style.news.am-ից
Monday, November 12, 2012
Նոր պաշտոնանկություններ ոստիկանությունում
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոններից ազատվել են և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ: Նրանք բոլորը չեն արդարացրել իրենց Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:
Wednesday, October 31, 2012
Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ. Պալաչ
«Ժողովուրդ» թերթը հարցազրույց է վերցրել Արթուր Հարությունյանից (Պալաչ), կապված այն տեղեկությունների հետ, թե նա իբր հուսահատվել է Ծառուկյանի բարեգործական երթուղիների դեմ պայքարելուց և պատրաստվում է արտագաղթել Հայաստանից։ Մեջբերում եմ հարցազրույցը.
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից։
- (Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ո՞նց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել։
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել։
Labels:
haynews.am,
ԲՀԿ,
լկտիություն,
ծառուկյան,
ՀՀԿ,
Պալաչ,
սկանդալ
Monday, October 29, 2012
«Կամելիազարդ տիկինից» մինչև «Անգլուխ ձիավոր»
Մի հիանալի հոդվածի առնչվեցի՝ նվիրված «Նաիրաց պատերազմին»։ Մարինա Բաղդագյուլյանի հեղինակած հոդվածում նկարագրվում է Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի մեջ ծագած կոնֆլիկտը, որն այժմ երևի թե ամենաուշագրավ քաղաքական դրվագն է դրձել մեր ներքաղաքական կյանքում։ Մեջբերում եմ ամբողջությամբ.
Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խորհրդարանը զբաղեցրած խմբակցությունները զարդարելու են տիկնայք եւ օրիորդներ, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ ահա-ահա` մի օր կպայթի…
Saturday, October 27, 2012
Իմ արժանապատվությունից ցածր է կատարողների հետ երկխոսության մեջ մտնելը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը` ի պատասխան Էդուարդ Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների:
Thursday, October 18, 2012
Պայթած փուչիկների պատվիրատուն Հովիկ Աբրահամյա՞նն էր
Փուչիկների պատմության հենց առաջին օրից հանրությունը սկուրպուլյոզ կերպով փնտրում էր պատասխանատուներին։ Երեկ ազատազրկան դատապարտվեծ գործով միակ մեղադրյալը Բոզոյանը, բայց բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, բաց է մնում այն հարցը թե ո՞վ է եղել մեթանով լիցքավորված փուչիկների պատվիրատուն և արդյո՞ք տեղյակ է եղել, թե ի՞նչ գազով են լցված փուչիկները և ինչ վտանգ կարող են ներկայացնել իրենցից։
Wednesday, October 10, 2012
Ես լեսբուհի չե´մ. Ջուս
Thursday, October 4, 2012
ՇԱՏՊ. կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը
Կառավարության այսօրվա, հոկտմբերի 4-ի նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն, որի նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Կառավարությունն ընդունեց այս որոշումը:
Նյութը՝ www.ilur.am-ից
Wednesday, September 12, 2012
Նեմեց Ռուբոյի հայտնի հարցազրույցը կարող է բերել արյունահեղության
«Նուվել Դ´Արմենի» պարբերականին տված Ռուբեն Հայրապետյանի սկանդալայի հարցազրույցի շուրջ կրքերը շարունակում են թեժանալ։ Համաձայն տեղեկությունների, Նեմեցը հիմա հայտնվել է երկու կրակի արանքում, որովհետև մի կողմից նա այդպես էլ չի արձագանքել շրջանառվող խոսակցություններին, մինչդեռ հարցազրույցում բարձրաձայնված ուժերը պապարպ չեն նստել տեղները։
Որպես վառ օրինակ ստեղծված իրավիճակի, համարում եմ ԲՀԿ-ի ոչ ադեկվատ քայլը, ինչը արտահայտվեց նրանով, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում տարածեց, համաձայն որի, Ռուբեն Հայրապետյանը հերքել է, որ Դոդի Գագո է ասել, մինչդեռ Հայրապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատվել։
Որպես վառ օրինակ ստեղծված իրավիճակի, համարում եմ ԲՀԿ-ի ոչ ադեկվատ քայլը, ինչը արտահայտվեց նրանով, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում տարածեց, համաձայն որի, Ռուբեն Հայրապետյանը հերքել է, որ Դոդի Գագո է ասել, մինչդեռ Հայրապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատվել։
Thursday, September 6, 2012
Ելիզավետա 2-րդի ամուսինը ցուցադրել է առնանդամը (Photo)
Հերթական սկանդալն է ծագել Անգլիայի թագավորական ընտանիքում: Արքայազն Գարիի մերկանալուց հետո, հիմա էլ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել թուգուհի Ելիզավետա 2-րդի ամուսին Ֆիլիպը: Շոտլանդիայում տեղի ունեցած Highland Games մարզական փառատոնի ժամանակ պապարացիները նկարահանել են Ֆիլիպի առնանդամը: Ելիզավետա 2-րդի ամուսինը մարզադաշտ է գնացել ավանդական շոտլանդական շրջազգեստով. տրիբունայում նստած լայն բացել է ոտքերը` ցուցադրելով առնանդամը: Հարգանքից ելնելով` 91-ամյա Ֆիլիպի լուսանկարներում քողարկվել է սեռական օրգանը:
Friday, August 31, 2012
Ախթալայի քաղաքապետի և մանկապիղծ Սերոբի թիկնազորի պետի միջև կրակոցներով ու ծեծկռտուքներով ռազբոռկաներ են ընթանում
Երեկ արտակարգ պատահարների շարք է տեղի ունեցել Ախթալայում, որոնք իրենց էությամբ ոչ այլ ինչ են քան վենդետտա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, կոնֆլիկտը ծագել է ՏԻՄ ընտրությունների ֆոնի վրա։ Արմնյուզի պատրաստած ռեպորտաժի համաձայն, ինչ որ խոսակցություններ են տարածվել, թե մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնազորի պետ՝ Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանը ևս մանկապղծությամբ է զբաղվել՝ իր շեֆի օրինակով։
Wednesday, August 29, 2012
Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ
ՀՀ Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել այսօր մեծ աղմուկ բարձրացրած սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մի սիրիահայ ընտանիքի մի քանի օր օդանավակայնում պահելուց հետո որոշվել էր դեպորտացիա անել, ինչը մեծ աղմուկ էր բարձրցրել հասարակությունում։ Իրավիճակը հասկանալու համար պետք է ծանոթ լինել ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթներին, որը սահմանում է այն երկրներից անկը, որոնց քաղաքացիները պարտավոր են վիզայի համար դիմել իրենց երկրում առկա ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, իսկ Սիրիան հենց այդ երկրների ցանկի մեջ էլ։ Օրեննքը սակայն ունի մի շարք նյուանսներ, եթե օտար երկրի քաղաքացին ազգությամբ հայ է.
Saturday, August 18, 2012
Բաղդասարովը պարզաբանում է «Արմավիայի» մասին տեղեկությունները
Hayeli.am-ը հարցազրույց է վերցրել «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովից՝ կապված ընկերության շուրջ շրջանառվող տարատեսակ լուրերի վերաբերյալ։
Նախ, Բաղդասարովը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե «Արմավիան» չի կատարում իր պարտականությունները, միևնույն ժամանակ հաստատելով, որ ընկերության ինքնաթիռներից մեկի վրա կալանք է դրվել Ռուսաստանում։
Նախ, Բաղդասարովը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե «Արմավիան» չի կատարում իր պարտականությունները, միևնույն ժամանակ հաստատելով, որ ընկերության ինքնաթիռներից մեկի վրա կալանք է դրվել Ռուսաստանում։
Monday, August 6, 2012
Կամոբլոգը՝ Քաղաքապետարանի շենքի «ստրիպտիզի» մասին
Մեր ամենաժամացային բլոգերներից մեկը՝ Կամո Թվմասյանը (Kamoblog)անդրադարձել է մի թեմայի, որն առավոտյան խիստ ազդեց նյարդերիս վրա: Խոսքս "Ստրիպտիզ Քաղաքապետարանի շենքի վրա" վերնագրով նյութի մասին է: Եվ այսպես Կամոյի մտորումներն այս թեմայով ներկայացնում եմ ամբողջությամբ:
Saturday, August 4, 2012
Ինչ է լինում երբ անգրագետ աշակերտները դառնում են ԲՀԿ լրատվության բաժնի աշխատակիցներ, կամ մի փոքր Ուրիխանյանի օգնականների մասին
Բարև ընթերցող ջան: Մի թեմայից եմ ուզում խոսել, որից այնպիսի շոկի մեջ եմ ընկել, որ անպայմանորեն ուզում եմ հետդ կիսվել: Որոշել էի այլևս չանդրադառնալ Յուրի Վարդանյանի ու ԲՀԿ խոսնակի պոլեմիկային, բայց ԲԿՀ-ական որոշ գերազանցիկների տարածած երեկվա հայտարարությունը ինձ պարզապես պառկացրեց գետնին:
Ուրեմն երեկ ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանի օգնականները՝ Վարդան Քոչարյանը և Զոհրապ Գրիգորյանը մեկը մյուսի ետևից գերինտելեկտուալ մամլո հաղորդագրություններ տարածեցին, որտեղ շատ դուխով ու ոգևորված ջահելական ոճով պաշտպանում էին իրենց միակ Աստծում՝ Մսյո Ուրիխանյանի: Չեմ խորանում նեցուկ կանգնելու ցածրակարգ մեթոդների ու պատմությունն ու մեր մեծերին չհարգելու և իրենցից մի քանի անգամ մեծ, խելացի ու փորձառու մեր լեգենդ Յուրի Վարդանյանին մանկական խորհուրդներ տալու ու յանիմ կպնելու փորձերի մեջ: Այլ կքննարկենք այս երիտասարդների գրագիտության մակարդակը: Ստորև ներկայացնում եմ մամլո հաղորդագրությունը, որը ջահելները տարածեցին ԲՀԿ-ի անունից: Հատուկ Ձեզ համար ուղղել եմ հաղորդագրության միջի սխալներն ու համապատասխան գնահատական նշանակել:
Հավելեմ, որ պատրաստ եմ իմ հաշվիվ երիտասարդներին ուղարկել հայոց լեզվի պարապունքների: Խնդաս դու Ուրիխանյան քո կադրերով:
Thursday, August 2, 2012
Ադրբեջանցի բռնցքամարտիկի սկանդալային «հաղթանակը» չեղյալ է հայտարարվել
Օլիմպիական խաղերի ամենասկանդալային որոշումներից մեկը այսօր չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնեմ, որ երեկ բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի թեթև քաշայինների մրցումների ժամանակ խիստ վիճահարույց որոշում էր կայացրել մրցավարը։ Բանն այն է, որ ճապոնացի բռնցքամարտիկը վերջին ռաունդում վեց անգամ նոկդաունի էր ենթարկել ադրբեջանցի բռնցքամարտիկին, սակայն մրցավարը չէր հաշվել դրանք, իսկ բռնցքամարտի կանոններով, երրորդ նոկդաունից հետո մարտը պետք է դադարեցվեր, իսկ ճապոնացուն շնորհվեր հաղթանակ՝ տեխնիկական նոկաուտով։ Այնինչ, մրրցավարն ասես անտեսում էր ադրբեջանցու անկումները և արդյունքում հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն՝ միավորներով։
Այս որոշումը բողոքարկվել էր ճապոնացիների կողմից, ինչի արդյունքում Սիրողական բռնցքամարտի միջազգային ասսոցացիան (AIBA) պարտություն է գրանցել ադրբեջանցի բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուլհամիդովին և հաջորդ փուլ է անցել ճապոնացի բռնցքամարտիկը։ Այժմ AIBA-ում քննարկում են մրցավարին պատժելու հարցը։
Wednesday, July 25, 2012
«Փոշմանել եմ, որ Բուռանշին երկու անգամ պատգամավոր եմ դարձրել». Վարդան Ղուկասյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին
Գյումրու «հռչակավոր» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկանդալային ուղղերձ է հրապարակել, որում անդրադառնում ՀՀԿ անդամ, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ ի պատասխան վերջինիս տված հարցազրույցներին, որոնցում նա սուր քննադատել էր Ղուկասյանին։ Մեջբերում եմ ուղղերձի տեքստն ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:Դեռ այսքանը:
Գյումրու քաղաքապետ Վարդան ՂուկասյանՀ.Գ.
Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:
Thursday, July 12, 2012
«Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հարաբերություններում ճգնաժա՞մ է հասունանում
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հարաբերություններում։ Ըստ թերթի «լավատեղյակ» աղբյուրների, գործընկերների միջև տիրում է անվստահության մթնոլորտ ու կան փոխադարձ դժգոհություններ թե´ խորհրդարանաում, թե´ խորհրդարանից դուրս։
Շրջանռվում են լուրեր, թե կուսակցություններում ափսոսում են, որ խորհրդարանական ընտրություններին միասին են հանդես եկել։ Այս տեղեկությունները շտապեց հերքել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ բնորոշելով դրանք սուտ և իրականությանը չհամապատաասխանով։
Շրջանռվում են լուրեր, թե կուսակցություններում ափսոսում են, որ խորհրդարանական ընտրություններին միասին են հանդես եկել։ Այս տեղեկությունները շտապեց հերքել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ բնորոշելով դրանք սուտ և իրականությանը չհամապատաասխանով։
Subscribe to:
Posts (Atom)





.jpg)


