Showing posts with label ԲՀԿ. Show all posts
Showing posts with label ԲՀԿ. Show all posts

Tuesday, November 13, 2012

Ռոբերտ Քոչարյանը՝ 100%-ով համամասնական ցուցակների, ԲՀԿ-ի և քաղաքական իրավիճակի մասին

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ի հետ զրույցում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին.
«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:

Saturday, November 10, 2012

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն կարող է Քոչարյանը լինել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացռւցիչ Արսեն Համբարձումյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանավեճ են ունեցել «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում։ «Առավոտը» զետեղել է այդ բանավեճի ամենաուշագրավ պահերը.

«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների միջև ինտրիգային և կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյոք փոքր-ինչ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնությունը:

Friday, November 2, 2012

«Հրապարակ». ԲՀԿ-ն ավելի հակված է սատարել Սերժ Սարգսյանին


«Հրապարակը» գրում է, թե նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի «գործող նախագահին»: Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. «Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է` այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին` կերեւա. պորտֆելների եւ սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է  բարձրաձայնելը»:
ԲՀԿ նիստը, որը տեւել էր մի քանի ժամ, եւ որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է` իրականում ամենեւին էլ ինտրիգ չի պարունակել: Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին: «Սուտ է,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,- լուրերը չեն  համապատասխանում իրականությանը»: 

Thursday, November 1, 2012

ՀԱԿ-ում Նիկոլին զոհաբերեցին հանուն ԲՀԿ-ի

Շատ արդի ու ըստ իս օբյեկտիվ վերլուծություն կարդացի lragir.am-ում։ Հեղինակը վերլուծում է ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի անհասկանալի ելևէջները և շատերի համար այդպես էլ աննտեսանելի մնացած դրսևորումները։ Այսպես, այն բանից հետո, երբ Զուրաբյանը վախենալու բաներ էր պատմում ԱԺ-ում առ այն, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ասպարեզից հանելու է բոլոր հարուստ և ազդեցիկ դեմքերին՝ նշելով մասնավորապես Քոչարյանի ու Ծառուկյանի անուններով, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցրեց պատասխան, որ իրենք չեն պատրաստում մեկնաբանել անձնական կարծիքները և հնարավոր համագործակցության մասին կարելի կլինի խոսել միայն պաշտոնական հայտարարությունից հետո։
Այս ռոմանսը միակ փչացնողը մնացել էր Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն ու հրապարակավ փնովում էր ու շարունակում է փնովել ԲՀԿ--ին՝ համարելով այն ՀՀԿ-ի կցորդ և մեխսակից, իսկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Զուրաբյանի հայատարարությունը որոկել էր, որպես «անձնական» կարծիք։

Wednesday, October 31, 2012

Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ. Պալաչ

«Ժողովուրդ» թերթը հարցազրույց է վերցրել Արթուր Հարությունյանից (Պալաչ), կապված այն տեղեկությունների հետ, թե նա իբր հուսահատվել է Ծառուկյանի բարեգործական երթուղիների դեմ պայքարելուց և պատրաստվում է արտագաղթել Հայաստանից։ Մեջբերում եմ հարցազրույցը.
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից։

- (Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ո՞նց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել։

- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել։

Saturday, October 27, 2012

Իմ արժանապատվությունից ցածր է կատարողների հետ երկխոսության մեջ մտնելը. Նաիրա Զոհրաբյան


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը` ի պատասխան Էդուարդ Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների:

Thursday, September 27, 2012

Մարտի 1-ին գործել ենք օրենքի շրջանականերում. ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյան (Շերիֆ)

Մարտի 1-յան օպերացիայի գլխավոր իրակկանացնողների մեկը՝ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար, իսկ այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը), ծավալուն հարցազրույց է տվել 1in.am-ին, որտեղ անդրադարձել է ինչպես Մարտի 1-ի իրադարձություններին, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությանն ու իր՝ ԲՀԿ-ին անդամակցելուն։ Հարցազրույցը մեջ եմ բերում ամբողջությամբ.

Wednesday, September 12, 2012

Նեմեց Ռուբոյի հայտնի հարցազրույցը կարող է բերել արյունահեղության

«Նուվել Դ´Արմենի» պարբերականին տված Ռուբեն Հայրապետյանի սկանդալայի հարցազրույցի շուրջ կրքերը շարունակում են թեժանալ։ Համաձայն տեղեկությունների, Նեմեցը հիմա հայտնվել է երկու կրակի արանքում, որովհետև մի կողմից նա այդպես էլ չի արձագանքել շրջանառվող խոսակցություններին, մինչդեռ հարցազրույցում բարձրաձայնված ուժերը պապարպ չեն նստել տեղները։
Որպես վառ օրինակ ստեղծված իրավիճակի, համարում եմ ԲՀԿ-ի ոչ ադեկվատ քայլը, ինչը արտահայտվեց նրանով, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում տարածեց, համաձայն որի, Ռուբեն Հայրապետյանը հերքել է, որ Դոդի Գագո է ասել, մինչդեռ Հայրապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատվել։

Saturday, August 4, 2012

Ինչ է լինում երբ անգրագետ աշակերտները դառնում են ԲՀԿ լրատվության բաժնի աշխատակիցներ, կամ մի փոքր Ուրիխանյանի օգնականների մասին


Բարև ընթերցող ջան: Մի թեմայից եմ ուզում խոսել, որից այնպիսի շոկի մեջ եմ ընկել, որ անպայմանորեն ուզում եմ հետդ կիսվել: Որոշել էի այլևս չանդրադառնալ Յուրի Վարդանյանի ու ԲՀԿ խոսնակի պոլեմիկային, բայց ԲԿՀ-ական որոշ գերազանցիկների տարածած երեկվա հայտարարությունը ինձ պարզապես պառկացրեց գետնին:
Ուրեմն երեկ ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանի օգնականները՝ Վարդան Քոչարյանը և Զոհրապ Գրիգորյանը մեկը մյուսի ետևից գերինտելեկտուալ մամլո հաղորդագրություններ տարածեցին, որտեղ շատ դուխով ու ոգևորված ջահելական ոճով պաշտպանում էին իրենց միակ Աստծում՝ Մսյո Ուրիխանյանի: Չեմ խորանում նեցուկ կանգնելու ցածրակարգ մեթոդների ու պատմությունն ու մեր մեծերին չհարգելու և իրենցից մի քանի անգամ մեծ, խելացի ու փորձառու մեր լեգենդ Յուրի Վարդանյանին մանկական խորհուրդներ տալու ու յանիմ կպնելու փորձերի մեջ: Այլ կքննարկենք այս երիտասարդների գրագիտության մակարդակը: Ստորև ներկայացնում եմ մամլո հաղորդագրությունը, որը ջահելները տարածեցին ԲՀԿ-ի անունից: Հատուկ Ձեզ համար ուղղել եմ հաղորդագրության միջի սխալներն ու համապատասխան գնահատական նշանակել: 
Հավելեմ, որ պատրաստ եմ իմ հաշվիվ երիտասարդներին ուղարկել հայոց լեզվի պարապունքների: Խնդաս դու Ուրիխանյան քո կադրերով:

Friday, July 27, 2012

ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները համատեղ հայատարություն են արել

Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները համացանցով, լրատվականներով ու ԶԼՄ-ներով տարածել են ԲՀԿ անդամ փոխնախարարների ու փախմարզպետների արած համատեղ հայտարարությունը։ Մեջբերում եմ.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետ 
Առաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ 
Ահա և վերջ, ինչպես երգում էր Արթուր Մեսչյանը, բայց սա ընդամենը մի փուլի վերջն է։ Վստահ եմ, դեռ վաղ է աասել ֆինիտա լա կոմեդիա։ 

Wednesday, July 25, 2012

Չարաբաստիկ նորություններ ԲՀԿ-ականների համար

Երեկվանից խոսակցություններ են շրջանառվում տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականների անունների շուրջ։ Նախ, «Հրապարակ» թերթը գրեց այն մասին, որ իր հարաբերությունները կուսակցության հետ սառեցրել է ԱԺ նախորդ գումարման ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանը։ Թերթը սա կապում է վերջինիս պատգամավոր չդառնալու հետ և ենթադրում է, որ շուտով վերջինս դուրս կգա կուսակցությունից, սակայն այս վարկածը ինքը՝ Սաֆարյանը, ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։

Saturday, July 14, 2012

Հմայակ Հովհաննիսյանը կրկին բողոքում է Ծառուկյանից և կրկին առաջադրվում է

Haynews.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը որոշել է կրկին փորձել իր ուժերը և առաջադրել իր թեկնածությունը թիվ 1 կամ 35 ընտրատարածքներից մեկում։
Հովհաննիսյանը սակայն ոոչ այնքան խոսացել է իր առաջադրվելուց, որքան բողոքել է և կշտամբել ինքն իրեն այն բանի համար, որ ինչպես ինքն է նշում, «20-ամյան հրապարակային քաղաքական կենսագրություն ունեցող անձն իրավունք չուներ հանձնելու սեփական ճակատագիրը մեծահարուստ-օլիգարխի ձեռքը», որովհետև դեռ բալզակն էր ասում, որ ցանկացած հարստության հիմքում ընկած է հանցագործություն։

Friday, July 13, 2012

ԲՀԿ-ն ամեն կերպ խուսափում է արտահերթ նիստից

Haynews.am-ը հետաքրքիր անդրադարձ է արել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի տարօրինակ պահվածքին։ Նորություն չէ, որ ՀԱԿ-ը ստորագրահավաք է անում ազգային ժողովում արտահերթ նիստ կազմակերպելու համար, և որպեսզի այն հրավիրվի, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն։ Բնական է, որ առանց ԲՀԿ-ի մասնակցության, այս նախաձեռնությունը կտապալվի, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր վերջին հայտարարություններով դե ֆակտո փաստեց, որ ՀԱԿ-ը որքան էլ փորձի հաճոյանալ ԲՀԿ-ին, միևնույն է, հանուն «լևոնականների» ոչ ոք էլ չի պատրաստվում արկածախնդիր քայլերի դիմել։

Monday, July 2, 2012

Քարտաշյանը Արմավիրի փոխմարզպե՞տ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը (գեներալ Մանվել) փորձում է ԲՀԿ-ական պատգամավոր դարձած Արայիկ Աղաբաբյանի փոխարեն Արմավիրի փոխմարզպետի պաշտոնում տեղավորել ՀՀԿ-ական Մովսես Քարտաշյանին։
Թերթը միևնույն ժամանակ նշում է, որ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես կրճատել փոխմարզզպետի հաստիքը, որովհետև ժամանակին այն ավելացվել էր զուտ ԲՀԿ-ի ամբիցիաները բավարարելու համար, իսկ այժմ, երբ այլևս չկա նման անհրաժեշտություն, չկա նաև այս հաստիքի անհրաժեշտությունը։

Friday, June 29, 2012

ԼՂՀ-ն պետք է փայլուն ընտրություններ անցկացնի

Haynews.am-ը գրում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Շուշան Խաթլամաջյանն ու Թևան Պողոսյանը խոսացել են ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների և ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի մասին։
Ըստ Թևան Պողոսյանի, Արցախում պետք է արվի հնարավորս, որպեսզի փայլուն ընտրութուններ կազմակերպվեն և դա պետք է արվի անկախ այն հանգամանքից, որ վրոպական կառուցները իբր անտարբեր ձևանալով՝ չեն ուզում դիտորդներ ուղղարկել, բայց իրականում նրանք ևս խիստ հետաքրքրված են ԼՂՀ-ում իրականացվող ընտրական գործընթացներով։

Friday, June 8, 2012

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ունեն նոր մամուլի խոսնակներ

News.am-ը հաղորդում է, որ վերջապես որոշվել է, թե ով է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և հենց ԲՀԿ-ի մամուլի խոսնակները։ Խաչիկ Գալստյանին ժամանակավորապես կփոխարինի «Կենտորն» հեռուստաընկերության լրագրող, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, իսկ ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ է նշանակվել Տիգրան Ուրիխանյանը։
Ինչպես նշել է Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանը մի որոշ ժամանակ հանգստանալուց հետո հնարավոր է վերադառնա իր նախկին պաշտոնին։

Tuesday, June 5, 2012

Խաչիկ Գալստյանը այլևս Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

Այսօր ԲՀԿ արդեն նախկին խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. հունիսի 6-ից նա դադարեցնում է զբաղեցնել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը։ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել այն լրատվամիջոցներին, ում հետ իր պաշտոնավարման տարիների ընթացքում ունեցել է ակտիվ, արդյունավետ ու կառուցողական համագործակցություն։

Thursday, May 24, 2012

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը


Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր, եղբայրներ,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Wednesday, May 23, 2012

Հմայակ Հովհաննիսյանը ապտակ ստացավ, իսկ Դալլաքյանը՝ պաշտոն

«Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում այսօր լույս են տեսել մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք սակայն դեռ չեն հաստատվել կամ հերքվել։
Համաձայն «Հրապարակի», Հմայակ Հովհաննիսյանը վերջապես գրել է ինքնաբացարկի դիմում, սակայն դա արել է միայն այն բանից հետո, երբ համաձայն թերթի, «հայրական» ապտակ է ստացել Գագիկ Ծառուկյանի կողմից վերջինիս գրասենյակում, իսկ հետո տխուր դեմքով հեռացել է։ «Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները»», - գրում է թերթը։