Wednesday, May 23, 2012

Հմայակ Հովհաննիսյանը ապտակ ստացավ, իսկ Դալլաքյանը՝ պաշտոն

«Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում այսօր լույս են տեսել մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք սակայն դեռ չեն հաստատվել կամ հերքվել։
Համաձայն «Հրապարակի», Հմայակ Հովհաննիսյանը վերջապես գրել է ինքնաբացարկի դիմում, սակայն դա արել է միայն այն բանից հետո, երբ համաձայն թերթի, «հայրական» ապտակ է ստացել Գագիկ Ծառուկյանի կողմից վերջինիս գրասենյակում, իսկ հետո տխուր դեմքով հեռացել է։ «Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները»», - գրում է թերթը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԲՀԿ համամասնական ցուցակում են մնացել Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, իսկ մինչ այդ ինքնաբացարկի դիմում ներկայացրած Ռուբեն Գևորգյանը «հետ է կանչվել» և ըստ ամենայնի կստանա մանդատ նորընտիր խորհրդարանում։
Այնինչ, ամեն ինչ ասես թե ավելի պայծառ է դասավորվում նորաթուխ հանրապետական Վիկտոր Դալլաքյանի համար, ով «Հայկական ժամանակ» թերթի տվյալներով, նշանակվելու է ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ։ Համաձայն թերթի, ՀՀ քաղծառայության ներկայիս նախագահ Մանվել Բադալյանը նշանակվելու է Ագրարային Համալսարանի ռեկտոր։

No comments:

Post a Comment