Tuesday, May 29, 2012

Կրակել են Կոմայգու տրանսֆեստիտների վրա

News.am-ը հաղորդում է, որ մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Կոմայգու տրանսֆեստիտ մարմնավաճառների վրա։ Մասնավորապես ասվում է հետևյալը.
Սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումները նոր երանգներ են ստանում: Այսօր` մայիսի 29-ի գիշերը, միջադեպ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, որը մարմնավաճառ նույնասեռականների հավաքատեղին է համարվում:
NEWS.am-ի տեղեկություններով, այսօր կեսգիշերին մի ամենագնաց է կանգնել Կոմայգու մոտ ու մեքենայի միջից կրակել են ճանապարհին կանգնած «թիթեռնիկների» վրա` խուճապի մատնելով նրանց:
Պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել եւ ընդամենը մի քանիսը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս տեղեկության վերաբերյալ մեր թղթակիցը մանրամասներ է փորձել ճշտել ոստիկանությունից:
Թղթակցի հետ զրույցում, ոստիկանությունում չեն հերքել որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հայտնել են, որ ոստիկանները կատարվածից կարճ ժամանակ անց պարզել են մեքենայի մակնիշն ու կրակողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել, կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով, կրակողները 20-22 տարեկան երիտասարդներ են եղել:

No comments:

Post a Comment