Thursday, May 31, 2012

Նախագահը Վարդանիկի երեսը չի ուզում տեսնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.
ՀՀԿ խորհրդի նիստից երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարն է, ընտրություններում՝ ՀՀԿ շտաբի պատասխանատուն:
ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունից հետո այլեւս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար: Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել, սակայն արդյունքում ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ-ին պարտվել էր ավելի քան 12 հազար ձայնով՝ չհաշված այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները ողջ մարզում մեծամասնական ընտրակարգով պարտվել են ԲՀԿ-ականներին: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է ասել, որ չի ցանկանում «Վարդանիկի դեմքը տեսնել»։
Ըստ ամենայնի Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել։

No comments:

Post a Comment