Showing posts with label մամուլ. Show all posts
Showing posts with label մամուլ. Show all posts

Friday, August 3, 2012

Պալաչի ու Ծառուկյանի կոնֆլիկտը հարթվե՞լ է

«Ժողովուրդ» թերթը հաղորդում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ վերջապես ձեռք է բերվել կոմպրոմիսային լուծում Պալաչի ու Ծառուկյանի միջև ծավալված «գծային պատերազմում», սակայն դրա համար պահանջվել է նախագահականի միջամտությունը։

Tuesday, July 31, 2012

Չինացի վարորդին ներկայացվել է աշխարհի ամենածոշոր տուգանքը

Չգիտեմ զավեշտալի, թե տխուր, բայց մի նորություն է գրել Daily Mail-ը։ Չինաստանում մի բեռնատար մեքենայի վարորդի ներկայացվել տուգանք 25 մլն դոլլարի չափով, քանի որ նա այն աստիճան գերբեռնված մեքենայով է երթևեկել, որ երբ անցնելիս է եղել Պեկինի արվարձաններից մեկի կամուրջի վրայով, այն փլվել է։ Փորձաքննությւոնը ցույց է տվել, որ մեքենան ու բեռնված ավազը միասին կշռել են ավելի քան 110 տոննա։
Հիմա չինացի վարորդը դատական պրոցեսսների մեջ է, որովհետև չի ընդունում իր մեղքը։ նա հայտարարել է, որ ինքը պարզապես վարորդ է, իսկ մեղավորները նրանք են, ով այդքան բեռնել են իր մեքենան՝ շինարարական աշխատանքներ անցկացնող կազմակերպության աշխատողները։
Փաստորեն մենակ չինական խաղալիքները չեն, որ անորակ են, կամուրջներն էլ մի բանի պետք չեն։

Monday, July 2, 2012

Քարտաշյանը Արմավիրի փոխմարզպե՞տ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը (գեներալ Մանվել) փորձում է ԲՀԿ-ական պատգամավոր դարձած Արայիկ Աղաբաբյանի փոխարեն Արմավիրի փոխմարզպետի պաշտոնում տեղավորել ՀՀԿ-ական Մովսես Քարտաշյանին։
Թերթը միևնույն ժամանակ նշում է, որ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես կրճատել փոխմարզզպետի հաստիքը, որովհետև ժամանակին այն ավելացվել էր զուտ ԲՀԿ-ի ամբիցիաները բավարարելու համար, իսկ այժմ, երբ այլևս չկա նման անհրաժեշտություն, չկա նաև այս հաստիքի անհրաժեշտությունը։

Wednesday, June 27, 2012

Նախագահը արձագանքել է հեռուստաեթերի մասին բաց նամակին

Tert.am-ը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ մի խումբ մտավորականներ ու հասարակական գործիչներ բաց նամակ էին ուղղել նախագահին՝ հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ։

Saturday, June 23, 2012

Թոխմախի Մհերն արդեն ճանաչում է վարչապետին

«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) հետ և փորձել է պարզել, թե այդ ինչպես ստացվեց, որ նա կողմ է քվեարկել այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր էլ ճանաչում։
Հիշեցմեմ, որ ոչ վաղ անցյալում տված իր հայտնի հարցազրույցի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե չի ճանաչում, թե ով է Տիգրան Սարգսյանը,

Tuesday, June 19, 2012

Գալուստ Սահակյանը «բերման է ենթարկում» ՀՀԿ-ական պատգամավորներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գալուստ Սահակյանը երեկվանից անձամբ զբաղված է ՀՀԿ պատգամավորներին այսօրվա ԱԺ նիստին «հավաքագրելով»։ Բանն այն է, որ այսօր քննարկվելու է կառավարության ծրագիրը ու արդեն հայտնի է, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունները կտրուկ դեմ են դրան, ընդ որում, ԲՀԿ-ն ըստ ամենայնի բոյկոտելու է այն։
Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է օգտագործել իր մեծամասնության ունենալու փաստը, սակայն դրա համար պետք է նախ ապահովել, որպեսզի ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերի դահլիճում, ինչը փաստորեն այդքան էլ հեշտ չէ։
Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ անգամ Ռուբեն Հայրապետյանն է ներկա լինելու նիստին։ Հիշեցնեմ, որ Հայրապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ այն աստիճան են լարված, որ ԱԺ առաջին նիստին՝ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը լքել էր նիստերի դահլիճը։
Տեղեկացնեմ, որ այսօրվա ԱԺ նիստը կմեկնարկի ուղիղ կեսօրին։ 

Monday, June 11, 2012

Սամվել Ալեքսանյանին տուգանել են 50 մլն դրամով

Haynews.am-ը հաղորդում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ 50 միլլիոն դրամով։
Գործին ընթացք է տրվել «Ժառանգության» անդամներ Ստյոպա Սաֆարյան և Անահիտ բախշյանի բողոքի, որտեղ ահազանգվում էր, որ «Նատալի Ֆարմը» խոչընդոտներ է ստեղծում դեղերի ներկրմամբ զբաղվող այլ կազմակերպության գործունեության հանդեպ։

Friday, June 8, 2012

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ունեն նոր մամուլի խոսնակներ

News.am-ը հաղորդում է, որ վերջապես որոշվել է, թե ով է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և հենց ԲՀԿ-ի մամուլի խոսնակները։ Խաչիկ Գալստյանին ժամանակավորապես կփոխարինի «Կենտորն» հեռուստաընկերության լրագրող, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, իսկ ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ է նշանակվել Տիգրան Ուրիխանյանը։
Ինչպես նշել է Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանը մի որոշ ժամանակ հանգստանալուց հետո հնարավոր է վերադառնա իր նախկին պաշտոնին։

Tuesday, June 5, 2012

Խաչիկ Գալստյանը այլևս Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

Այսօր ԲՀԿ արդեն նախկին խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. հունիսի 6-ից նա դադարեցնում է զբաղեցնել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը։ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել այն լրատվամիջոցներին, ում հետ իր պաշտոնավարման տարիների ընթացքում ունեցել է ակտիվ, արդյունավետ ու կառուցողական համագործակցություն։

Thursday, May 31, 2012

Նախագահը Վարդանիկի երեսը չի ուզում տեսնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.
ՀՀԿ խորհրդի նիստից երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարն է, ընտրություններում՝ ՀՀԿ շտաբի պատասխանատուն:
ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունից հետո այլեւս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար: Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել,

Saturday, May 26, 2012

Տխրահռչակ տեսանյութի մեջ ծեծված աղջկան սպառնում են


«Հայկական ժամանակը» գրում է.
«Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:

Մեր տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

Wednesday, May 23, 2012

Հմայակ Հովհաննիսյանը ապտակ ստացավ, իսկ Դալլաքյանը՝ պաշտոն

«Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում այսօր լույս են տեսել մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք սակայն դեռ չեն հաստատվել կամ հերքվել։
Համաձայն «Հրապարակի», Հմայակ Հովհաննիսյանը վերջապես գրել է ինքնաբացարկի դիմում, սակայն դա արել է միայն այն բանից հետո, երբ համաձայն թերթի, «հայրական» ապտակ է ստացել Գագիկ Ծառուկյանի կողմից վերջինիս գրասենյակում, իսկ հետո տխուր դեմքով հեռացել է։ «Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները»», - գրում է թերթը։

Saturday, May 12, 2012

Ծառուկյանը պատժել է քիչ քվեներ ապահոված ԲՀԿ-ականներին

Համաձայն «Ժողովուրդ» թերթի, երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ կուսակցության ակտիվին, որպեսզի վերջնականապես որոշի, թե ովքեր են անցնելու խորհրդարան, իսկ ովքեր՝ ոչ։ Թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդը հասել է մինչև համամասնական ցուցակի 62-րդ հորիզոնականին և բորոր այն անցողիկ տեղերում հայտնված ԲՀԿ-ականներին, ովքեր պատասխանատու են եղել այս կամ այն ընտրատարածքում առնվազն 10000 ձայն ապահովելու համար և ձախողվել են, կարգադրել է ինքնաբացարկի դիմումներ գրել։

Friday, May 11, 2012

Ամալյանը մերժել է Պետրոսի հրավերքը

Slaq.am-ին տրված հարցազրույցում ՀՌԱՀ նախագահ Գրիգորյան Ամալյանը անդրադարձավ Պետրոս Ղազարյանի կողմից ֆեյսբուքով արված բանավաճի հրավերքին։ Մեջբերում եմ.
Նախ ես Ֆեյսբուքի օգտատեր չեմ և չեմ էլ պատրաստվում լինել, այդ մասին կարող էի նույնիսկ չիմանալ էլ, տեղեկացել եմ միայն լրատվամիջոցներից: Եվ ոչ մի հստակություն: Բանավեճի հրավիրում են նախ ոչ ֆեյսբուքով, ապա նշում են օրը և ժամը, և ամենակարևորը` փաստական հիմք են ունենում, նշում, թե վիճահարույց որ հարցերի շուրջ պետք է բանավիճենք: Ես չեմ կարող մարդկանց հետ զրուցել անորոշ խնդիրների շուրջ: Թող Պետրոս Ղազարյանը կոնկրետ նշի, թե 2008-ի որ խախտումների մասին է խոսքը, ապա արդեն ընդունված ձևով հրավիրի բանավեճի: Սիրով կընդունեմ այդ հրավերը, քանի որ բանավեճերից երբեք չեմ խուսափել և չեմ էլ խուսափում։
Հիշեցնեմ, որ Պետրոս Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում հրավիրել էր Ամալյանին Կենտրոն հեռուստատեսության եթերում բանավեճ վարելու՝ կապված Կենտրոնին տուգանելու մասին ՀՌԱՀ-ի որոշմանը։

Tuesday, May 8, 2012

Ըստ Սուրիկ Խաչատրյանի, ժողովուրդն անասուն է

Արդեն վերջացած նախընտրական քարոզարշավի ամենակարկկառուն դեմքերից մեկն անկասկած Սյունիքի մարզպետ, տխրահռչակ Սուրի Խաչատրյանն էր, ով մինչ այդ էլ պարբերաբար աչքի էր ընկնում իր հաճախ ապօրինի գործողություններով։ Հետընտրական ժամանակահատվածում հասարակության ուշադրությունը կրկին բևեռվել է Խաչատրյանի գործունեության վրա, քանզի Սյունիքում ՀՀԿ-ն գրանցել է աննախադեպ բարձր տոկոսներ (նախնական տվյալներով՝ 80%) ու այն կարծիքը, որ Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է» այդ աննախադեպ տոկոսի հարցում, կարելի է ասել, որ համատարած է։
Այս և այլ հարցերի մասին Սյունիքի մարզպետի հետ զրուցել է «Հրապարակ» թերթի թղթակիցը։ Մեջբերում եմ հարցազրույցը.