Showing posts with label պատերազմ. Show all posts
Showing posts with label պատերազմ. Show all posts

Monday, October 22, 2012

Միանշանակ մենք պիտի առաջինը հարձակվենք.Հրաչյա Պետրոսյանց

Galatv.am-ը հարցազրույց է վերցրել ճանաչված ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցից՝ կապված տարածաշրջանում առկա սպառազինության մրցավազքի, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալների և հնարավոր պատրեազմի դեպքում կողմերի ռազմավարության մասին.
- Պրն Պետրոսյանց, ի՞նչ կասեք այս հաշվետվության և այնտեղ ներկայացված թվերի վերաբերյալ:
- Վրաստանի մասով չի կարող որևէ իրական կարծիք հայտնել, որովհետև տեղեկություններ չունի դրա մասին, չի ուսումնասիրել, իսկ 20 հրանոթը, ըստ երևույթին, ընդամենը մեկ հրետանային մարտկոցի համար է նախատեսված, այսինքն այնքան էլ իրենից մեծ բան չի ներկայացում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, կարծում եմ այստեղ ավելի շուտ պետք է նայել տեսականիի մասով։ 9 ուղղաթիռի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, սակայն, ոչ պաշտոնական տվյալները մենք չենք կարող հիմք ընդունել։ 2011 թվականին Ադրբեջանը գնել է շատ ավելի ուղղաթիռներ, քան նա ներկայացրել է հաշվետվության մեջ, ուղղակի գնած ուղղաթիռներից միայն ինն  է 2011 թվականին հասել Ադրբեջան։ Հայաստանի մասով կասեմ, որ հայկական կողմն, իրոք, գնել է միայն հրթիռային կոմպլեքսներ։ Առաջին հերթին դա կարելի է պատճառաբանել նրանով, որ հայկական կողմին այս պահին առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել հրթիռա-հրետանային հզորությունը, որպեսզի նույնիսկ դրանով հետ չմնանք Ադրբեջանից, որը վերջին տարիներ կուտակել է մեծ քանակությամբ հրթիռա-հրետանային տեխնիկա ու սպառազինություն, և հետո՝ այսօր հայկական բանակը հիմնականում ունի անհրաժեշտ քանակությամբ այլ ռազմական տեխնիկա և սպառազինություն ու ինչ որ տեղ պիտի հասկանանք, որ դրանց քանակի մեծացումը այնքան էական չէ, ինչքան նոր տեսակի սպառազինության ձեռքբերումը:

Friday, August 3, 2012

Պալաչի ու Ծառուկյանի կոնֆլիկտը հարթվե՞լ է

«Ժողովուրդ» թերթը հաղորդում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ վերջապես ձեռք է բերվել կոմպրոմիսային լուծում Պալաչի ու Ծառուկյանի միջև ծավալված «գծային պատերազմում», սակայն դրա համար պահանջվել է նախագահականի միջամտությունը։

Thursday, August 2, 2012

«Կոմանդոս´, դու տականք ես, դու վախկոտ ես, դու ծախվեցիր». ՀԱԿ-ի ակտիվիստ

Համացանցում տարածված տեսանյութի հաշվին հայտնիություն ձեռք բերած ՀԱԿ-ի ակտիվիստներից Գուրգեն Ավետիսյանը (որին հիմնովին կպավ Ցիցեռոն ծաղրանունը՝ իր բոցաշունչ ելույթների համար) իրեն խիստ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել Արցախյան պատերազմի հերոս, Շուշին ազատագրած զորավարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հասցեին։

Saturday, June 9, 2012

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին` չսրել իրավիճակը

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:  

Thursday, June 7, 2012

Ֆիզուլիում մարտեր չեն եղել

Razm.info-ն հաղորդում է, որ ադրեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը լայնամասշտաբ հարձակման է անցել այս ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Կայքը մասնավորապես գրում է.
Պաշտպանության Բանակի մեր աղբյուրները հերքում են այդ տեղեկությունները։ Մնում է ենթադրել, որ ադրբեջանական կողմն այլևս ի վիճակի չլինելով թաքցնել վերջին օրերին իր կրած խոշոր կորուստները, լայնամասշտաբ մարտական գործողություններ է հորինում, որպեսզի կարողանա այդ կերպ արդարացնել սեփական զինվորների մահը։

Saturday, May 19, 2012

Նոր պատերազմն ու Հայաստանի մոդելը

Lragir.am-ում հանդիպեցի մի հետաքրքիր վերլուծական հոդված կապված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հավանականության հետ, դրա նախապայմանների և հնարավոր հետևանքների մասին։ Ներկայացնեմ ձեզ գլխավոր միտքը։
Ներկայումս տարբեր փարձագետներ հրապարակավ ընդամենը երկու սցենար են քննարկում, ավելի ճիշտ, «երկու պատասխան», որոնք միայն մասնավոր նշանակություն ունեն՝ պատերազմում Ռուսաստանի մասնակցությանը հնարավոր աջակցություն եւ Արեւմտյան հանրության արձագանքը ճակատային գծում տեղի ունեցողին: