Showing posts with label Եվրոպա. Show all posts
Showing posts with label Եվրոպա. Show all posts

Monday, September 3, 2012

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե´ Բրյուսելում, թե´ Վաշինգտոնում եւ թե´ Երեւանում


Ակնհայտ է, որ մոլագար մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե´ Բրյուսելում, թե´ Վաշինգտոնում եւ թե´ Երեւանում: Եվ այդ քայլը լռելյայն թույլ տրվեց, քանի որ այս երեք մայրաքաղաքներ էլ ունեին իրենց շահը` թուլացնել ե'ւ Հունգարիայի գործող իշխանությանը, ե'ւ Իլհամ Ալիեւին:
Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական ընտանիքի «աչքի գրողն» էր դեռեւս 1998-2002 թվականներից: Նրա ազգայնական եւ այլատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Բրյուսելում միշտ էլ համարել են եվրոպական եւ համամարդկային հումանիստական արժեքների հետ անհամատեղելի ու վտանգավոր: Օրբանը նաեւ մեղադրվում էր ավտորիտար վարչապետական կառավարման մոդելի կիրառման համար, որի արդյունքում խորհրդարանի լիազորությունները նվազեցվել էին: 2002թ.-ին, երբ ոչ առանց Բրյուսելի աջակցության ձախերն ու լիբերալները հաղթեցին Օրբանի գլխավորած «Ֆիդեշ» աջ կենտրոնամետ կուսակցությանը (որն, ի դեպ, ԵԺԿ անդամ է)` Օրբանը բողոքեց, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սակայն եվրոպական դիտորդների հայտնաբերած միակ խախտումը պետական հեռուստաընկերության լուսաբանումներում «Ֆիդեշին» ակնհայտ առավելություն տալն էր:

Saturday, May 19, 2012

Նոր պատերազմն ու Հայաստանի մոդելը

Lragir.am-ում հանդիպեցի մի հետաքրքիր վերլուծական հոդված կապված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հավանականության հետ, դրա նախապայմանների և հնարավոր հետևանքների մասին։ Ներկայացնեմ ձեզ գլխավոր միտքը։
Ներկայումս տարբեր փարձագետներ հրապարակավ ընդամենը երկու սցենար են քննարկում, ավելի ճիշտ, «երկու պատասխան», որոնք միայն մասնավոր նշանակություն ունեն՝ պատերազմում Ռուսաստանի մասնակցությանը հնարավոր աջակցություն եւ Արեւմտյան հանրության արձագանքը ճակատային գծում տեղի ունեցողին: