Galatv.am-ը հարցազրույց է վերցրել ճանաչված ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցից՝ կապված տարածաշրջանում առկա սպառազինության մրցավազքի, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալների և հնարավոր պատրեազմի դեպքում կողմերի ռազմավարության մասին.
- Պրն Պետրոսյանց, ի՞նչ կասեք այս հաշվետվության և այնտեղ ներկայացված թվերի վերաբերյալ:- Վրաստանի մասով չի կարող որևէ իրական կարծիք հայտնել, որովհետև տեղեկություններ չունի դրա մասին, չի ուսումնասիրել, իսկ 20 հրանոթը, ըստ երևույթին, ընդամենը մեկ հրետանային մարտկոցի համար է նախատեսված, այսինքն այնքան էլ իրենից մեծ բան չի ներկայացում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, կարծում եմ այստեղ ավելի շուտ պետք է նայել տեսականիի մասով։ 9 ուղղաթիռի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, սակայն, ոչ պաշտոնական տվյալները մենք չենք կարող հիմք ընդունել։ 2011 թվականին Ադրբեջանը գնել է շատ ավելի ուղղաթիռներ, քան նա ներկայացրել է հաշվետվության մեջ, ուղղակի գնած ուղղաթիռներից միայն ինն է 2011 թվականին հասել Ադրբեջան։ Հայաստանի մասով կասեմ, որ հայկական կողմն, իրոք, գնել է միայն հրթիռային կոմպլեքսներ։ Առաջին հերթին դա կարելի է պատճառաբանել նրանով, որ հայկական կողմին այս պահին առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել հրթիռա-հրետանային հզորությունը, որպեսզի նույնիսկ դրանով հետ չմնանք Ադրբեջանից, որը վերջին տարիներ կուտակել է մեծ քանակությամբ հրթիռա-հրետանային տեխնիկա ու սպառազինություն, և հետո՝ այսօր հայկական բանակը հիմնականում ունի անհրաժեշտ քանակությամբ այլ ռազմական տեխնիկա և սպառազինություն ու ինչ որ տեղ պիտի հասկանանք, որ դրանց քանակի մեծացումը այնքան էական չէ, ինչքան նոր տեսակի սպառազինության ձեռքբերումը:




.jpg)






