Showing posts with label ՀԱԿ. Show all posts
Showing posts with label ՀԱԿ. Show all posts

Wednesday, December 26, 2012

Ովքե՞ր են ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորները

Ովքե՞ր են ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորները
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է: Parliamentmonitoring.amկայքի փոխանցմամբ, նա դեմ է քվեարկել 25 անգամ: Ցանկում երկրորդը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է: Նա դեմ է քվեարկել 23 անգամ: Երրորդ հորիզոնականում գտնվող ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւս 23 անգամ է «դեմ» քվեարկել:
4-րդ եւ 5-րդ հորիզոնակնները զբաղեցնում են էլի ՀԱԿ անդամներ`  Գագիկ Ջանգիրյանը եւ Արամ Մանուկյանը` համապատասխանաբար «դեմ» քվեարկելով 21 եւ 14 անգամ:

Thursday, November 1, 2012

ՀԱԿ-ում Նիկոլին զոհաբերեցին հանուն ԲՀԿ-ի

Շատ արդի ու ըստ իս օբյեկտիվ վերլուծություն կարդացի lragir.am-ում։ Հեղինակը վերլուծում է ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի անհասկանալի ելևէջները և շատերի համար այդպես էլ աննտեսանելի մնացած դրսևորումները։ Այսպես, այն բանից հետո, երբ Զուրաբյանը վախենալու բաներ էր պատմում ԱԺ-ում առ այն, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ասպարեզից հանելու է բոլոր հարուստ և ազդեցիկ դեմքերին՝ նշելով մասնավորապես Քոչարյանի ու Ծառուկյանի անուններով, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցրեց պատասխան, որ իրենք չեն պատրաստում մեկնաբանել անձնական կարծիքները և հնարավոր համագործակցության մասին կարելի կլինի խոսել միայն պաշտոնական հայտարարությունից հետո։
Այս ռոմանսը միակ փչացնողը մնացել էր Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն ու հրապարակավ փնովում էր ու շարունակում է փնովել ԲՀԿ--ին՝ համարելով այն ՀՀԿ-ի կցորդ և մեխսակից, իսկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Զուրաբյանի հայատարարությունը որոկել էր, որպես «անձնական» կարծիք։

Thursday, August 2, 2012

«Կոմանդոս´, դու տականք ես, դու վախկոտ ես, դու ծախվեցիր». ՀԱԿ-ի ակտիվիստ

Համացանցում տարածված տեսանյութի հաշվին հայտնիություն ձեռք բերած ՀԱԿ-ի ակտիվիստներից Գուրգեն Ավետիսյանը (որին հիմնովին կպավ Ցիցեռոն ծաղրանունը՝ իր բոցաշունչ ելույթների համար) իրեն խիստ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել Արցախյան պատերազմի հերոս, Շուշին ազատագրած զորավարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հասցեին։

Friday, July 13, 2012

ԲՀԿ-ն ամեն կերպ խուսափում է արտահերթ նիստից

Haynews.am-ը հետաքրքիր անդրադարձ է արել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի տարօրինակ պահվածքին։ Նորություն չէ, որ ՀԱԿ-ը ստորագրահավաք է անում ազգային ժողովում արտահերթ նիստ կազմակերպելու համար, և որպեսզի այն հրավիրվի, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն։ Բնական է, որ առանց ԲՀԿ-ի մասնակցության, այս նախաձեռնությունը կտապալվի, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր վերջին հայտարարություններով դե ֆակտո փաստեց, որ ՀԱԿ-ը որքան էլ փորձի հաճոյանալ ԲՀԿ-ին, միևնույն է, հանուն «լևոնականների» ոչ ոք էլ չի պատրաստվում արկածախնդիր քայլերի դիմել։

Friday, June 29, 2012

ԼՂՀ-ն պետք է փայլուն ընտրություններ անցկացնի

Haynews.am-ը գրում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Շուշան Խաթլամաջյանն ու Թևան Պողոսյանը խոսացել են ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների և ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի մասին։
Ըստ Թևան Պողոսյանի, Արցախում պետք է արվի հնարավորս, որպեսզի փայլուն ընտրութուններ կազմակերպվեն և դա պետք է արվի անկախ այն հանգամանքից, որ վրոպական կառուցները իբր անտարբեր ձևանալով՝ չեն ուզում դիտորդներ ուղղարկել, բայց իրականում նրանք ևս խիստ հետաքրքրված են ԼՂՀ-ում իրականացվող ընտրական գործընթացներով։

Monday, May 21, 2012

ՀԱԿ-ից շարունակում են փախնել

Ինչպես հաղորդում է Haynews.am-ը ՀԱԿ կուսակցությունների դաշինքից կարող է դուրս գալ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հաղորդել է, որ տեղի է ունեցել կուսակցության նիստ, որի արդյունքում կայացվել է որոշում, որի վերաբերյալ հայտարարությունը շուտով կտարածվի կուսակցության կողմից։
Ըստ ամենայնի կարելի է փաստել, որ հերթական միկրո կուսակցությունը լքում է ՀԱԿ-ի նավը, իսկ պատճառը թերևս նրանում է, որ ՀԱԿ-ում մնալը գնալով դառնում է նիհիլիստների մենաշնորհը, իսկ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի պես փոքր կուսակցությունները ամենևին էլ նպատակ չունեին հավերժ սպասարկողի դերակատարություն ունենալ, երբ մտնում էին ՀԱԿ-ի մեջ, իսկ խորհրդարանական ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ ավելիին հավակնելն անիմաստ է, քանի դեռ ՀԱԿ-ում ես։