Showing posts with label քաղաքականություն. Show all posts
Showing posts with label քաղաքականություն. Show all posts

Wednesday, December 19, 2012

Հովիիկ աբրահամյանը կոպիտ կերպով «տեղն է» դրել ֆինանսների փոխնախարարին


Քո կարծիքը մեր համար պարտադիր չի. Հովիկ Աբրահամյանը սաստեց ֆինանսների փոխնախարարինԱյսօրվա ԱԺ-ի լսումները աչքի ընկան նրանով, որ Հովիկ Աբրահամյանը բավականին կոպիտ կերպով «տտեղը դրեց» ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, ով զեկուցում էր «Շահութահարկի մասին» օրենքի վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է արտոնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն՝ երեք տարի հնարավորություն տալով նոր աշխատողների աշխատավարձերը նվազեցնել շահութահարկի գումարից: Սակայն դրա համար ընկերությունը պետք է գրավոր դիմի կառավարությանը, որն էլ այդ դիմումը քննարկելուց հետո պետք է որոշում կայացնի:

Thursday, November 1, 2012

ՀԱԿ-ում Նիկոլին զոհաբերեցին հանուն ԲՀԿ-ի

Շատ արդի ու ըստ իս օբյեկտիվ վերլուծություն կարդացի lragir.am-ում։ Հեղինակը վերլուծում է ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի անհասկանալի ելևէջները և շատերի համար այդպես էլ աննտեսանելի մնացած դրսևորումները։ Այսպես, այն բանից հետո, երբ Զուրաբյանը վախենալու բաներ էր պատմում ԱԺ-ում առ այն, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ասպարեզից հանելու է բոլոր հարուստ և ազդեցիկ դեմքերին՝ նշելով մասնավորապես Քոչարյանի ու Ծառուկյանի անուններով, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցրեց պատասխան, որ իրենք չեն պատրաստում մեկնաբանել անձնական կարծիքները և հնարավոր համագործակցության մասին կարելի կլինի խոսել միայն պաշտոնական հայտարարությունից հետո։
Այս ռոմանսը միակ փչացնողը մնացել էր Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն ու հրապարակավ փնովում էր ու շարունակում է փնովել ԲՀԿ--ին՝ համարելով այն ՀՀԿ-ի կցորդ և մեխսակից, իսկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Զուրաբյանի հայատարարությունը որոկել էր, որպես «անձնական» կարծիք։

Monday, October 29, 2012

«Կամելիազարդ տիկինից» մինչև «Անգլուխ ձիավոր»


Մի հիանալի հոդվածի առնչվեցի՝ նվիրված «Նաիրաց պատերազմին»։ Մարինա Բաղդագյուլյանի հեղինակած հոդվածում նկարագրվում է Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի մեջ ծագած կոնֆլիկտը, որն այժմ երևի թե ամենաուշագրավ քաղաքական դրվագն է դրձել մեր ներքաղաքական կյանքում։ Մեջբերում եմ ամբողջությամբ.
Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խորհրդարանը զբաղեցրած խմբակցությունները զարդարելու են տիկնայք եւ օրիորդներ, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ ահա-ահա` մի օր կպայթի…

Tuesday, October 9, 2012

Արշակ Սադոյանը պատրաստվում է քաղաքականություն կմտնի պատուհանից

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ՝ վերջինիս արված հայտարարության վերաբերյալ, համաձայն որի, նա պատրաստվում էր վերադառնալ մեծ քաղաքականություն պատուհանից։
Այն հարցին, թե այդ ի՞նչ պատուհանի մասին է խոսքը, արդյո՞ք նույն այն պատուհանի մասին է խոսքը, որի միջոցով խորհրդարան մտան Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով հարությունյանը, մեր Ժիրինովսկին պատասխանել է, որ իրեն վիրավորում է նման համեմատությունը, քանզի ինքը չի ուզում, որ զուգահեռներ անցկացնեն իր և «զուռնա-դհոլների» հետ։

Thursday, September 27, 2012

Մարտի 1-ին գործել ենք օրենքի շրջանականերում. ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյան (Շերիֆ)

Մարտի 1-յան օպերացիայի գլխավոր իրակկանացնողների մեկը՝ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար, իսկ այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը), ծավալուն հարցազրույց է տվել 1in.am-ին, որտեղ անդրադարձել է ինչպես Մարտի 1-ի իրադարձություններին, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությանն ու իր՝ ԲՀԿ-ին անդամակցելուն։ Հարցազրույցը մեջ եմ բերում ամբողջությամբ.

Wednesday, September 26, 2012

Մարտի 1-ի առաջին զոհը պետք է Տեր-Պետրոսյանը լիներ. Զարուհի Փոստանջյան

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի մեջ վերջինս հերթական անգամ սուր քննադատել էր իշխանություններին և գործող նախագահին, իսկ կառավարության հասցեին հնչեցրած սուր քննադատությունը Լևոն Տեր-Պետրոսյանը որակել էր որպես «ժողովրդին ծաղրել»։

Wednesday, September 5, 2012

Վարդան Ղուկասյանը (Լեննականի Վարդանիկը) հարցազրույց է տվել

«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանից վերցված հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է իր չառաջադրվելու, Աստվածաշնչի, համբերության, օրենքի, և իրո որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասին։ Մեջբերում եմ հարցաազրույցն ամբողջությամբ.

Monday, September 3, 2012

Արմավիրում և Շիրակում նավթ են հայտնաբերել

finance.am-ը հաղորդում է, որ որոշ աղբյուրներ հաղորդում են չհաստատված տեղեկություններ առ այն, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված 150 միլլիոն դրամը՝ երկրաբանագան հետազոթյուններ իրականացնելու համար, անարդյունք չեն եղել։ Արմավիրի և Շիրակի մարզերում հայտնաբերվել են նավթի պաշարներ։

Friday, August 31, 2012

Հունգարիայի հայ համայնքը դեռ 15 օր առաջ տեղեկացրել են Սաֆարովի էկստրադիցիայի մասին


Պարզվում է, որ դեռ 15  օր առաջ, երբ Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները եկել ասում էին այս ամենն ու մերոնք պատասխանում էին «չէ, դե դժվար, դեռ հաստատված չի, չգիտենք»։ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ եղան ԱԳՆ և Ավստրիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, որոնք զայրացան համանքի ներկայացուցիչների վրա՝ ասելով. «Ի՞նչ եք հավայի բաներ խոսում»։

Saturday, August 11, 2012

Նորություններ Գյումրու, Վանաձորի և Արթիկի քաղաքապետի ընտրություններից

Երեկ բոլոր թեկնածուների համար վերջին օրն էր՝ իրենց թեկնածությունները առաջիկա ՏԻՄ մարմինների ընտրություններին գրանցելու համար։ Անակնկալներ չեն գրանցվել, բայց ուշագրավ նորություններ այնուամենակնիվ կա։ Անդրադառնամ երեք քաղաքների ընտրությունների վերաբերյալ վերջին տեղեկություններին.

Գյումրիում Վարդան Ղուկասյանը այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ Գյումրին վերջապես նոր քաղաքապետ է ունենալու։

Friday, July 27, 2012

ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները համատեղ հայատարություն են արել

Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները համացանցով, լրատվականներով ու ԶԼՄ-ներով տարածել են ԲՀԿ անդամ փոխնախարարների ու փախմարզպետների արած համատեղ հայտարարությունը։ Մեջբերում եմ.
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Տիգրանյան Ռոմիկ ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ Լոռու փոխմարզպետ 
Առաքելյան Մանաֆաս Արագածոտնի փոխմարզպետ 
Ահա և վերջ, ինչպես երգում էր Արթուր Մեսչյանը, բայց սա ընդամենը մի փուլի վերջն է։ Վստահ եմ, դեռ վաղ է աասել ֆինիտա լա կոմեդիա։ 

Wednesday, July 25, 2012

«Փոշմանել եմ, որ Բուռանշին երկու անգամ պատգամավոր եմ դարձրել». Վարդան Ղուկասյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

Գյումրու «հռչակավոր» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկանդալային ուղղերձ է հրապարակել, որում անդրադառնում ՀՀԿ անդամ, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ ի պատասխան վերջինիս տված հարցազրույցներին, որոնցում նա սուր քննադատել էր Ղուկասյանին։ Մեջբերում եմ ուղղերձի տեքստն ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:
Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:
Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:
Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:
Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:
Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:
Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:
Դեռ այսքանը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հ.Գ.
Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:
Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:

Չարաբաստիկ նորություններ ԲՀԿ-ականների համար

Երեկվանից խոսակցություններ են շրջանառվում տարբեր տրամաչափի ԲՀԿ-ականների անունների շուրջ։ Նախ, «Հրապարակ» թերթը գրեց այն մասին, որ իր հարաբերությունները կուսակցության հետ սառեցրել է ԱԺ նախորդ գումարման ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանը։ Թերթը սա կապում է վերջինիս պատգամավոր չդառնալու հետ և ենթադրում է, որ շուտով վերջինս դուրս կգա կուսակցությունից, սակայն այս վարկածը ինքը՝ Սաֆարյանը, ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։

Monday, July 9, 2012

Քաղաքապետ է նշանակվել 15-ամյա աղջիկ


paxestin24online.am-ը գրում է, որ Պաղեստինում նշանակվեց աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը` Բաշայեր Օթմանը, որը ընդամենը 15 տարեկան է, տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
“Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և իմ փորձը փոխանցել  մյուս դեռահասներին, ինչը նրանց հնարավորություն կտա  ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար”,– նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:
Ֆինանսական փաստատթղթերը, սակայն, Օթմանի իրավասության շրջանակներից դուրս են։ Բացի այդ, նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար երիտասարդ պաշտոնյայի բոլոր քայլերը կվերահսկվեն նախկին քաղաքապետի կողմից։

Saturday, June 23, 2012

Թոխմախի Մհերն արդեն ճանաչում է վարչապետին

«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) հետ և փորձել է պարզել, թե այդ ինչպես ստացվեց, որ նա կողմ է քվեարկել այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր էլ ճանաչում։
Հիշեցմեմ, որ ոչ վաղ անցյալում տված իր հայտնի հարցազրույցի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե չի ճանաչում, թե ով է Տիգրան Սարգսյանը,

Tuesday, June 19, 2012

Գալուստ Սահակյանը «բերման է ենթարկում» ՀՀԿ-ական պատգամավորներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գալուստ Սահակյանը երեկվանից անձամբ զբաղված է ՀՀԿ պատգամավորներին այսօրվա ԱԺ նիստին «հավաքագրելով»։ Բանն այն է, որ այսօր քննարկվելու է կառավարության ծրագիրը ու արդեն հայտնի է, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունները կտրուկ դեմ են դրան, ընդ որում, ԲՀԿ-ն ըստ ամենայնի բոյկոտելու է այն։
Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է օգտագործել իր մեծամասնության ունենալու փաստը, սակայն դրա համար պետք է նախ ապահովել, որպեսզի ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերի դահլիճում, ինչը փաստորեն այդքան էլ հեշտ չէ։
Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ անգամ Ռուբեն Հայրապետյանն է ներկա լինելու նիստին։ Հիշեցնեմ, որ Հայրապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ այն աստիճան են լարված, որ ԱԺ առաջին նիստին՝ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը լքել էր նիստերի դահլիճը։
Տեղեկացնեմ, որ այսօրվա ԱԺ նիստը կմեկնարկի ուղիղ կեսօրին։ 

Tuesday, June 12, 2012

Օսկանյանը միլլիոնավոր դոլլարնե՞ր է յուրացրել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ Վարդան Օսկանյանի աղմկոտ գործի վերաբերյալ.
Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված <<Պոլիմեր Մատերիալս>> և << Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>> ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու,

Thursday, May 24, 2012

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը


Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր, եղբայրներ,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Monday, May 21, 2012

ՀԱԿ-ից շարունակում են փախնել

Ինչպես հաղորդում է Haynews.am-ը ՀԱԿ կուսակցությունների դաշինքից կարող է դուրս գալ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հաղորդել է, որ տեղի է ունեցել կուսակցության նիստ, որի արդյունքում կայացվել է որոշում, որի վերաբերյալ հայտարարությունը շուտով կտարածվի կուսակցության կողմից։
Ըստ ամենայնի կարելի է փաստել, որ հերթական միկրո կուսակցությունը լքում է ՀԱԿ-ի նավը, իսկ պատճառը թերևս նրանում է, որ ՀԱԿ-ում մնալը գնալով դառնում է նիհիլիստների մենաշնորհը, իսկ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի պես փոքր կուսակցությունները ամենևին էլ նպատակ չունեին հավերժ սպասարկողի դերակատարություն ունենալ, երբ մտնում էին ՀԱԿ-ի մեջ, իսկ խորհրդարանական ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ ավելիին հավակնելն անիմաստ է, քանի դեռ ՀԱԿ-ում ես։

Saturday, May 19, 2012

Նոր պատերազմն ու Հայաստանի մոդելը

Lragir.am-ում հանդիպեցի մի հետաքրքիր վերլուծական հոդված կապված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հավանականության հետ, դրա նախապայմանների և հնարավոր հետևանքների մասին։ Ներկայացնեմ ձեզ գլխավոր միտքը։
Ներկայումս տարբեր փարձագետներ հրապարակավ ընդամենը երկու սցենար են քննարկում, ավելի ճիշտ, «երկու պատասխան», որոնք միայն մասնավոր նշանակություն ունեն՝ պատերազմում Ռուսաստանի մասնակցությանը հնարավոր աջակցություն եւ Արեւմտյան հանրության արձագանքը ճակատային գծում տեղի ունեցողին: