Պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկին, թե կառավարությանը 20 օր ժամանակ է պետք տալ որոշումը կայացնելու համար, փոխնախարարն առարկեց, թե երբեմն ընկերությունները սխալ փաստաթղթեր կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացնում, ու եթե ինչ որ ժամկետ սահմանվի՝ ապա մերժումները շատ կլինեն:
Հարցին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Տնտեսվարողը չի բերի՝ կմերժեք: Եթե շահագրգիռ է՝ կբերի, ինչ ե՞ք քցում տնտեսվարող սուբյեկտի վրա: Գրեք 1 ամիս կամ 45 օր, կոնկրետ ժամկետ նշեք... ասումա՝ չի բերի տնտեսվարող սուբյեկտը... ինքը շահագրգիռ կողմ ա, ո՞նց կարող ա չբերի... Դուք շահագրգիռ չեք, դրա համար էլ դուք կարող ա պատճառներ գտնեք մերժելու...»,- ասաց ԱԺ նախագահը:
Ֆինանսների փոխնախարարը փորձեց առարկել ԱԺ նախագահին. «Ես նորից ուզում եմ կրկնել, որ ցանկացած ժամկետային սահմանափակում նշանակում է տնտեսվարող սուբյեկտների սահմանափակում: Իմ կարծիքով...»
«Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»,-փոխնախարարի խոսքը կտրեց ԱԺ նախագահը եւ անմիջապես ձայն տվեց այլ պատգամավորի:
Նյութի աղբյուրը՝ news.am
No comments:
Post a Comment