Tuesday, June 12, 2012

Օսկանյանը միլլիոնավոր դոլլարնե՞ր է յուրացրել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ Վարդան Օսկանյանի աղմկոտ գործի վերաբերյալ.
Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված <<Պոլիմեր Մատերիալս>> և << Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>> ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու,
ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը <<Սիվիլիթաս>> հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, <<Սիվիլիթաս>> հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում <<Պոլիմեր Մատերիալս>> և <<Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել: 
Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ս.թ. մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ օրինականացնելու դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածքի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

No comments:

Post a Comment