Monday, June 4, 2012

Ջավախքահայությունը դիմում է Հիլարի Քլինթոնին

«Առավոտ»-ը գրում է, որ ավելի քանի 1650 բնակիչներ ստորագրել են Վահագն Չախալյանի արդարացումն ու ազատ արձակումը պահանջող հանրագրի տակ, որը փոխանցվելու է ԱՄՆ պետ քարտուղար Հիլարի Քլինթոնին՝ վրաց իշխանությունների վրա ճնշում գործաադրելու ակնկալիքով։ Մեջբերում եմ բաստաթղթի տեքստը.

Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի ՔլինթոնինՋավախքի ժողովրդից Կոչ Վրաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաև Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։Վերոնշյալ գործունեության ու 2006թ. հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանություննրի կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` փակվեցին «Ջավախք–ինֆո» գործակալությունը, «Երիտասարդական» ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց «Քաջատուն» թերթի հրատարակումը։ Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը։Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ` Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վ.Չախալյանի արդարացման և ազատման թեման։ «Երկիր» ՀԿ միություն 


1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete