Wednesday, June 27, 2012

Մանրամասներ Վիլյամ Սարոյանի կյանքից, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակներին

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն ինֆորմացիան. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր, պարզապես մեծատառով մարդ: 2008 թվականին լրացավ նրա ծննդյան 100-ամյակը: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է, ու վերջ: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Մինչ այդ հիշենք, որ Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես,իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:

Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա μոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա μարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին μեյսμոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. ևԻնչո±վ ես զμաղված: ևԽաղում էի, մայրի°կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը μավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին” : Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Վիլյամ Սարոյանը իր գրող դառնալու ճանապարհին շատ փորձություններով է անցել. եղել է μատրակ, սևագործ μանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եւ այդ ամենի հետ մեկտեղ նա գրել է: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ μերեց նրան: Մեկ տարի անց նրա” Խիզախ պատանին մարզաձողի վրա” վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող: Կարող ենք ենթադրել, որ Սարոյանի անկախության ձգտումը μերեց նրան, որ 1942 թվականին նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա” Մարդկային կատակերգությունը” էկրանացվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող: Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա μոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ μնորոշմամμ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` μոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ μնորոշմամμ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարμեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին, ապա 1960, 1975-ին այսեղ նշել իր 70-ամյակը: Հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին` լրագրողներ, երկրպագուներ, հրատարակիչներ: Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարμերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից μացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարμերություններին, որ μաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը μացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած μոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երμ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարμեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը, կնոջ հետ վերադառնալով տուն, μացահայտեց մի μան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց: Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.” Ոչինչ աշխարհում չի կարող մեզ μաժանել, եթե իհարկե հրեա չես” : Հրեաների և հայերի μարդ հարաμերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երμեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երμ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված ’’Զեղչ’’: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`” Հայերին մուտքն արգելվում է” : Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին. հանկարծ Քերոլը արտասանեց. -Ես հրեա եմ : Վիլյամը անմիջապես ցատկեց մահճակալից: -Ինչպե±ս թե, ճի±շտ հասկացա քեզ,ուզում ես ասել, որ դու հրեա± ես: Դե վե°րջ տուր, փոքրի°կս, քեզանից ի±նչ հրեա: Ինչպե±ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել: Ճշմարտությունը μացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնվեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարμերություն Սարոյանի, հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ μերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամսի: Մի քանի օր անց նրանց միացան Չապլինը` կնոջ հետ` իրենց զμոսանավով: Զույգերը հիասքանչ ժամանակ անցկացրեցին: Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերը ի վերջո μերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք μաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի μեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, μարդ հարաμերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ μարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաμաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր:” Ես գրկեցի հորս և համμուրեցի նրա ճակատը, - պատմում էր Արամ Սարոյանը, - և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. - Շնորհակալ եմ, Արա°մ: -Ես եմ շնորհակալ, հայրի°կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, - թույլ ձայնով շշնջաց հայրս” : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի μուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:

No comments:

Post a Comment