Tuesday, June 19, 2012

Գալուստ Սահակյանը «բերման է ենթարկում» ՀՀԿ-ական պատգամավորներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գալուստ Սահակյանը երեկվանից անձամբ զբաղված է ՀՀԿ պատգամավորներին այսօրվա ԱԺ նիստին «հավաքագրելով»։ Բանն այն է, որ այսօր քննարկվելու է կառավարության ծրագիրը ու արդեն հայտնի է, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունները կտրուկ դեմ են դրան, ընդ որում, ԲՀԿ-ն ըստ ամենայնի բոյկոտելու է այն։
Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է օգտագործել իր մեծամասնության ունենալու փաստը, սակայն դրա համար պետք է նախ ապահովել, որպեսզի ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերի դահլիճում, ինչը փաստորեն այդքան էլ հեշտ չէ։
Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ անգամ Ռուբեն Հայրապետյանն է ներկա լինելու նիստին։ Հիշեցնեմ, որ Հայրապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ այն աստիճան են լարված, որ ԱԺ առաջին նիստին՝ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը լքել էր նիստերի դահլիճը։
Տեղեկացնեմ, որ այսօրվա ԱԺ նիստը կմեկնարկի ուղիղ կեսօրին։ 

No comments:

Post a Comment