Friday, June 29, 2012

ԼՂՀ-ն պետք է փայլուն ընտրություններ անցկացնի

Haynews.am-ը գրում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Շուշան Խաթլամաջյանն ու Թևան Պողոսյանը խոսացել են ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների և ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի մասին։
Ըստ Թևան Պողոսյանի, Արցախում պետք է արվի հնարավորս, որպեսզի փայլուն ընտրութուններ կազմակերպվեն և դա պետք է արվի անկախ այն հանգամանքից, որ վրոպական կառուցները իբր անտարբեր ձևանալով՝ չեն ուզում դիտորդներ ուղղարկել, բայց իրականում նրանք ևս խիստ հետաքրքրված են ԼՂՀ-ում իրականացվող ընտրական գործընթացներով։

ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին անդրադառնալով էլ Պողոսյանը նշեց, որ հնարավոր է, որ անգամ ՀԱԿ-ն իր կողմից առաջադրի Օսկանյանի թեկնածությունը, հնարավոր է, որ համագործակցություն արդեն իսկ կա այս երկու կուսակցությունների միջև։ Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, առաջադրված կետերով ու նպատակուղղված միացումով ցանկացած քաղաքական միավորման առկայության փաստը արդեն իսկ ողջունելի է և ամեն ինչ պարզ կլինի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Անդրադառնալով նույն հարցին, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ավելի հակիրճ, բայց սուր արտահայտվեց Նա մասնավորապես ասաց, որ ամեն դեպքում թե ՀԱԿ-ը և թե ԲՀԿ-ն յուրաքանչյուրն էլ կարծում է, որ ինքն է խորամանկ և միավորումից ավելի մեծ շահ իրեն բաժին կհասնի։

No comments:

Post a Comment