Saturday, June 9, 2012

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին` չսրել իրավիճակը

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:  


Հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման, փոխհրաձգության, հայկական դիրքերը և բնակավայրերըգնդակոծելու վերաբերյալ լուրեր տարածող լրատվամիջոցներին առաջարկում ենք ճշտել իրենց հասած տեղեկություններիհավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր ևարհեստականորեն չսրել իրավիճակը:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակըշփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմիպահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմումմիայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակայինխախտումների դեպքում:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով: 

No comments:

Post a Comment