Showing posts with label հաղորդագրություն. Show all posts
Showing posts with label հաղորդագրություն. Show all posts

Saturday, June 9, 2012

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին` չսրել իրավիճակը

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:  

Tuesday, June 5, 2012

Խաչիկ Գալստյանը այլևս Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

Այսօր ԲՀԿ արդեն նախկին խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. հունիսի 6-ից նա դադարեցնում է զբաղեցնել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը։ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել այն լրատվամիջոցներին, ում հետ իր պաշտոնավարման տարիների ընթացքում ունեցել է ակտիվ, արդյունավետ ու կառուցողական համագործակցություն։