Saturday, June 2, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածու

Այսօր մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ ծավալուն ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեջբերեմ մի քանի հատված նրա ելույթից.
«Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր պատրաստ են մերժել փողի ճնշման, գայթակղության սպառնալիքի մեթոդաբանությունը և քվերակել խղճի համապատասխան»։
«եթե ընտրությունների ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե պատկերը ներկայացվեր, ապա մենք կունենայինք մեր ակնկալած 25%–ը, բայց այս ընտրությամբ պարտվեց ողջ Հայաստանն ու ողջ ժողովուրդը։ Համատարած պետական մակարդակով մեղսակցություն է տեղի ունեցել՝ ցուցակների ուռճացման, բազմակի քվեարկության և զինվորների օգտագործման միջոցով։ Իմ մեղքն է, որ այսքան փորձառությունից հետո չհավատացի, որ մեր պետությունն ունակ է այսպիսի «քաղաքակիրթ» հակապետական ընտրությունների»։
«Ես իմ հարցը դնում եմ նորընտիր վարչության սեղանին՝ հավաքական որոշման։ Ժողովուրդը պետք է ունենա իրեն պատկանող նախագահական թեկանծու։ Ես առաջարկում եմ քննարկման դնել հայ ժողովրդին պատկանող նախագահական հաջորդ թեկնածուն պետք է լինի հավաքական պատասխանատվության համակշիռներով, Հայաստանի հաջորդ նախագահը ծառայելու է ոչ ավելի, քան մեկ շրջան և դրա ավարտից հետո ՀՀ–ն պետք է ունենա նոր Սահմանդրությունը, որի համապատասխան հինգ ու կես տարի անց ՀՀ–ն խորհրդարանական հանրապետություն է։»
Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ արդեն պարզ է նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկի ինքնությունը։

No comments:

Post a Comment