Showing posts with label մեջբերում. Show all posts
Showing posts with label մեջբերում. Show all posts

Friday, September 21, 2012

«Էսօրվա օրով հայրենասիրության բեռը էլի Շուշան Պետրոսյանի ուսերին մնաց»

Այ այսպիսի վերնագրով մի հոդված կարդացի, որը ուրջ մտորումների տեղիք է տալիս։ Մի քանի դիտարկումներ ունեմ, բայց մինչ դրանց անցնելը, ուզում եմ դուք էլ կարդաք.
Վաղուց աչքովս էր ընկել սոցկայքային էս գրությունը:
Սրանով բավականին հայտնի հայ երգչուհին շնորհավորում է… Ռուսաստանի տոնը. ռուսերենով ու պաթետիկ՝ տեղը տեղին, մի խոսքով: Ու էդ ժամանակից ինձ հետաքրքրում էր՝ նույն էդ երգչուհին նույն եռանդով  Հայաստանի տոներն է՞լ է շնորհավորելուառաջիկայում:
Հայաստանցի երգչուհին Ռուսաստանին շնորհավորել էր հունիսի 12-ին: Դրանից հետո՝հուլիսի 5-ին Սահմանադրության տոնն էր, էսօր էլ Անկախության տոնն է: Բայց շնորհավորանքներ չեն եղել ու չկան:
Դե, մի կողմից մտածում ես՝ բան էլ չկա, չի շնորհավորել, թող չշնորհավորի: Իսկապես. վստահ եմ, որ ես միակ հայաստանցին չեմ, ով շնորհավորանքներ է սպասում ինչ-որ երգչուհիներից:
Ավելին, իմ կարծիքով հայաստանցի շատ երգիչ-երգչուհիների հիմնական գործառույթը«Հայաստանը արտերկրում ներկայացնելն» է (ինչպես դա իրենց թույլ ենք տվել պատկերացնել իրենց) ու մեկ էլ՝ «դահլիճներ լցնելը»: Ի դեպ, համոզված եմ, որ նշված ու էդ կալիբրի երգիչ-երգչուհիները չէին մոռանա շնորհավորել ՀՀ տոները, եթե էդ օրերիննրանց հրավիրեին իրենց անհասկանալի երգերով ժողովրդին շնորհավորելու էս ու էն բեմերից: Դե, հսկայական հոնորարը հայրենասիրության դրսևորումների լավագույն խթանիչներից է
Բայց, ախր, մյուս կողմից բոլոր էս մարդիկ տեղ-անտեղի հանդես են գալիս որպես Հայաստանը ներկայացնողներ: Բացի էդ, ուզենք թե չուզենք,ազդեցություն ունեն որոշակի մասսաների վրա (օրինակ, Ռուսաստանին ուղղված շնորհավորանքին ահագին մարդ like է տվել), ի վերջո, հայ են ներկայանում, Հայաստանում են ապրում, ՀՀ դրամով, հիմնականում, հոնորարներ ստանում ու իրենց երևակայում…
Ու թեկուզ մենակ էս հանգամանքների նկատառումով՝ իրենք, ինձ թվում է, իրավունք չունեն Ռուսաստանի տոնը շնորհավորեն, Հայաստանինը՝ չէ: Համ էլ, ինչքա՞ն կարելի էհայրենասիրության բեռը Շուշան Պետրոսյանի ուսերին թողնել:
Հիմա անցնենք դիտարկումներին։ Միանգամից ուզում եմ ասել, որ ոչ Անահիտ Սիմոնյանի Ֆանն եմ, ոչ էլ ռուսոֆիլ, այնուամենայնիվ.
- Հա, ի՞նչ, ի՞նչ հանցագործություն է արել էս մարդը, հիմա Ռուսաստանի անկախության (ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ումից) օրը, ինչ որ շնորհավորանք է գրել, իսկ ՀՀ անկախության օրը՝ ոչ։ Արդյո՞ք հեղինակը այս գրառման ծանոթ է Անահիտ Սիմոնյանի օրվա կարգացուցակին. գուցե նա այդ օրը համերգային ծրագրով է հանդես եկել ինչ որ մի տեղ, կամ ինչ որ իր անձնական գործերով է եղել ու ֆեյսբուք չի մտել, կամ ինտերնետի փողը մուծած չի եղել ու չի կկարողացել մտենլ ( :) ):
- Երբեք չեմ սիրել «Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» արտահայտությունը, բայց այս դեպքում այն բավականին դիպուկ է, որովհետև հայ հասարակությունում որոշ տարրեր անկախություն, ազատություն, հայրենասիրություն բառերը այնքան են այլասերել ու ֆետիշի վերածել, որ արդեն դրանք սկսել են արժեզրկվել։ Հեղինակը անընդհատ ինչ որ շեշտեր է դնում, որ Ռուսաստան-Ռուսաստան, բոբո, յախք-յախք, քխ-քխ... Եղբայր, այդ երբվանի՞ց մարդկանց հայրենասիրությունը սկսեց արտահայտվել ռուսաչսիրությունով, ինչու՞ եք հիմար դիրքորոշումների լոբբիզմով զբաղված։ Դա նույնն է, որ ես հայտարարեմ, որ սիրում եմ Նունուֆարին, որովհետև չեմ սիրում Վարդուշին։
- Ո՞վ է Ձեզ տվել դատավոր դառնալու իրավունք, ո՞վ է լիազորել Ձեզ որոշել, թե ինչ է կարելի, իսկ ինչ ոչ, ընդ որում ինչպես Անահիտ Սիմոնյանին, այնպես էլ առհասարակ։ Ո՞վ է որոշել, որ աշխարհի Ձեր սուբյեկկտիվ պատկկերացումը համընկնում է հասարակության օբյեկտիվ պատկերացման հետ, ինչու՞ եք Ձեր աշխարհայացքը թելադրում ուրիշներին։

Թերևս այսքանը, իսկ ամենակարևոր հետևությունը, որ ես ինձ համար արել եմ, կայանում է նրանում, որ հայրենասիրությունը դադարում է լինել այդպիսին, եթե դրա հիմնական դրդապատճառը այլատյացությունն է դառնում։

Ինչպե՞ս են հարստացել Forbes-ի ցուցակի նորաթուխ միլիարդատերերը

Forbes ամսագրի հրապարակած 400 միլլիարդատերերի վարկանիշային աղյուսակներում հայտնվել են նոր դեմքեր։ Ճիշտ է, նորաթուխ միլլիարդատերերը գտնվում են ցուցակի երկրորդ կեսում, այնուամենայնիվ, նրանց հարստանալու պատմություններն ուշագրավ են.

Friday, September 14, 2012

Սարսափի 10 օր՝ iPhone 5-ի հավաքման բաժնում. լրագրողական հետաքննություն

Խիստ ուշագրավ նույթ է հրապարակվել մի չինացի լրագրողի մասին, ով հանրահայտ հեռախոսի մասին նյութ պատրաստելու նպատակով գործի ընդունվել որպես հասարակ բանվոր, սակայն այն տասը օրը, որը նա անց է կացրել գործարանում, նրան այնպիսի մանրամասներ են բացել, որ պարզապես հեռախոսի մասին գրելը անմեղ երեխայություն կլիներ։ Մեջբերում եմ հոդվածն աբողջությամբ.

Thursday, September 13, 2012

Հանրային հեռոււստաըներությունը պատասխանում է «Հայկական ժամանակին»

Այն բանից հետո, երբ երեկվա ԱԺ նիստի ցուցադրության ժամանակ Հ1-ը մոնտաժել էր Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի ելույթները, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հոդված էր հրապարակվել, որում Հ1-ին մեղադրում էին հակասահմանադրական վարքի և օրենքներ խախտելու մեջ։
Այս փաստի կապակցությամբ, Հ1-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

Tuesday, September 11, 2012

Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների մարզիչների նախաղային ասուլիս են հրավիրել

Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների մարզիչների նախաղային ասուլիս են հրավիրել, որտեղ անդրադարձել են առաջիկա խաղին։
«Բուլղարիայի հավաքականն ուժեղ թիմ է: Այդուհանդերձ, մենք ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք տեսել ենք, որ Իտալիայի դեմ Բուլղարիան ագրեսիվ ֆուտբոլ էր խաղում, հատկապես տպավորիչ էր հարձակվողների խաղը»:
Խոսելով հնարավոր բացակա առաջատար բուլղար ֆուտբոլիստների մասին՝ Հայաստանի գլխավոր մարզիչը հավաստիացրել է, որ շատ հաճախ ավելի բարդ է խաղալ երիտասարդ ու որոշակիորեն անփորձ, բայց մոտիվացված տղաների դեմ։
Իր հերթին Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեվն, անդրադառնալով Հայաստանի հավաքականին, խոստովանել է, որ այն մնում է հանելուկ իր համար։
«Հայաստանի ընտրանին ինձ համար հիմնականում մնացել է որպես հանելուկ։ Այո´, ես հետևել եմ ու դիտել նրանց հանդիպումները նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև այս ընթացքում, սակայն միայն կարող եմ փաստել, որ նրանք ունեն փայլուն ֆուտբոլիստներ մի քանի օղակներում, ովքեր բարձրակարգ թիմերում են հանդես գալիս ու հիասքանչ կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է Պինևը։
Ասուլիսի վերջում բուլղար մարզիչը կոչ է արել անպայմանորեն ներկա գտնվել մարզադաշտում ու աջակցել իրենց ընտրանուն։
«Կարծում եմ 12-րդ խաղացողի գործոնը չի կարելի թերագնահատել. հուսանք բուլղարացիներն աննկատ չեն թողնի այս կարևոր մրցավեճը»,- եզրափակել է Պինևը։
Նյութը՝  emedia.am-ից

Saturday, September 8, 2012

Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ծառուկյանի անունն արծարծելու փաստը

Slaq.am-ը հաղորդում է, որ անմիջաօես այն բանից հետո, երբ վերահրապարակվել է «Նուվել դԱրմենի Մագազին» ամսագրում րապարակված՝ Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը, որտեղ վերջինս ի թիվս այլ սենսացիոն հայտարարությունների, հայտարարել էր, որ Հարսնաքարի սպանության պատրվակով ստեղծված քաղաքացիական շարժումը և իր դեմ ուղղված արշավը ֆինանսավորվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, խմբագրություն է զանգահարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Խոսնակը հայտարարել է, որ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, տեղի է ունեցել հեռախոսազրույց Ծառուկյանի և Հայրապետյանի միջև, որտեղ վերջինս կտրականապես հերքել է, որ իրնքը որևէ կերպ արծարծել է Ծառուկյանի անունը և որևէ մեղադրանք հնչեցրել նրա հասցեին։
Այս պատմության մեջ միակ անհասկանալի պահն ինձ համար կայանում է նրանում, թե ինչու՞ Հյարապետյանի ներկայացուցիչը չի տվել այս հերքումը, այլ Ծառուկյանի...

Ի հավելում, մեջ կբերեմ հարցազրույցի այն հատվածը, որտեղ ըստ «Նուվել դԱրմենի Մագազին»-ի, Հայրապետյանը մեղադրել է Ծառուկյանին.
Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն : Այ այդպես : Ո՞վ չի 
հասկանում, թե սա ինչ է : Ինչի՞ համար գան տանս վրա : Իմ երեխեն ի՞նչ մեղք 
ունի : Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ : Բա որ ինձ բռնեին, ես 
իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն : (ծ.լ. 
Ձայնագրությունում խոտան կա) :

Friday, September 7, 2012

CNN. Սաֆարովի ներումը ճանապարհ է դեպի պատերազմ

CNN-ը սյուժե է պատրաստել, որտեղ խոսվում է Ռամի Սաֆարովի նեման մասին և դրա հնարավոր հետրևանքների հասին։ Վերահրապարակում եմ News.am-ի կողմից թարգմանված վերոնշյալ սյուժեի սղագրությունը։

Thursday, September 6, 2012

Սերժ Սրգսյանի և Անդրես Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը

Այսօր կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր Անդրես Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը լրագրողների հետ։ Մեջբերում եմ նախագահի կայքում հրապարակկված հարց-պատասխանի սղագրությունը, ինչպես նաև քարտուղարի հայտարարությունը և Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը.


Հարգելի՛ պարոն Ռասմուսեն,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ուրախ եմ փաստել, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններն այս ժամանակահատվածում զգալի առաջընթաց են արձանագրել:
Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ փաստաթուղթը: Դաշինքի հետ Հայաստանի փոխգործակցության մակարդակը թույլ տվեց Հայաստանին իր ներդրումը բերել միջազգային անվտանգության համակարգին: Ներկայումս Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում:
Հայաստանը պատրաստակամ է ու վճռական` պահպանելու և զարգացնելու համագործակցության այսօրվա մակարդակը:
Անվտանգության ներկայիս մարտահրավերները համապարփակ և միասնական մոտեցում են պահանջում Դաշինքի և գործընկեր պետությունների կողմից: Վստահ եմ, որ գործընկեր պետությունների հետ հարաբերությունները շոշափելի դերակատարություն ունեն Դաշինքի հաջողություններում և անվտանգության արդի համակարգի կառուցման գործում:
Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակային փաստաթուղթն արձանագրում է, որ «հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»: Եվ այդ ծրագիրն իրոք զգալի ներդրում է ունեցել մեր երկրի ժողովրդավարական զարգացման գործում 1994թ. ի վեր: Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը, ինչը, իհարկե, ստվեր չպետք է գցի մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա:
2004թ. Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ հայ սպայի կացնահարումն այնքան արտառոց էր և այնքան սահմռկեցուցիչ, որ, կարծում եմ, կարիք չկա անդրադառնալու այդ դեպքին: Այն ժամանակ նենգաբար խախտվել էր Գուրգեն Մարգարյանի հիմնարար՝ կյանքի իրավունքը: Թվում էր, թե արժանին է մատուցվել արդարության սկզբունքին` ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության: Սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետև թեև այդ ակտը, այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց իր մեջ այն պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետև աշխարհի որևէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգևատրում: Աշխարհի որևէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին և կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը:
Ապշեցուցիչ է, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով և միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի:
Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ և աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման և անպատժելիության բացառման:
Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսևորեցին ու նեցուկ եղան հայ ժողովրդին:
Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ևս մեկ հարցի: Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձևակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաև այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին:
Մեկ անգամ ևս, պարո՛ն Գլխավոր քարտուղար, բարով եք եկել: Եվ խնդրեմ, խոսքը Ձեզ:
***
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ


Շատ շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ:

Իսկապես, մեծ հաճույք է այսօր գտնվել Երևանում: Եվ ես շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, մեր ունեցած շատ դրական և կառուցողական հանդիպման համար այս առավոտյան: Իմ այցը Հայաստան ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն այսօր հանձնառու է և շարունակելու է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք բարձր ենք գնահատում այն հարաբերությունները, որ զարգացրել ենք Հայաստանի հետ տարիների ընթացքում: Մենք գնահատում ենք ձեր մշտական աջակցությունը Աֆղանստանի մեր առաքելությանը: Անցած տարի դուք ավելի քան կրկնապատկեցիք ձեր մասնակցությունը առաքելության կազմում և վերջերս կրկին միացաք մեր առաքելությանը Կոսովոյում: Ձեր զորքերը, ձեր հրահանգիչները շատ լուրջ և կարևոր ներդրում են կատարում, և Դուք կարող եք հպարտանալ նրանց արհեստավարժությամբ: Ձեր երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջնորդած խաղաղապահ գործողություններին, նշանակում է, որ Հայաստանի զինուժի անձնակազմը շատ արժեքավոր փորձ է ձեռք բերում խաղաղապահ գործողությունների իրականացման գործում: Դա շատ կարևոր է ձեր սեփական խաղաղապահ ունակությունները զարգացնելու համար: Եվ այն ջանքերը, որ դուք ներդնում եք, շատ լուրջ աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ի կողմից: Գործընկերության շատ կարևոր բաղկացուցիչ է նաև քաղաքացիական պաշտպանությունը և աղետների կառավարումը: Մենք նաև լավ համագործակցություն ենք հաստատել պաշտպանության բարեփոխումների բնագավառում և խրախուսում ենք ձեզ՝ շարունակելու այդ աշխատանքները: ՆԱՏՕ-ն այստեղ ևս պատրաստ է շարունակել իր աջակցությունը:
ՆԱՏՕ-ն և Հայաստանը կիսում են բազմաթիվ քաղաքական առաջնահերթություններ և անվտանգության շահեր: Մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել միասին Աֆղանստանում և Կոսովոյում: Այժմ ժամանակն է, որ մենք շարունակենք կառուցել մեր հարաբերությունները այդ հաջողությունների հիման վրա, որպեսզի խորացնենք մեր ուժերի համագործակցությունը և տեսնենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դիմակայենք 21-րդ դարի մարտահրավերները:
Հայաստանը արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և ՆԱՏՕ-ն արժեքավոր գործընկեր է Հայաստանի համար: Այժմ մենք հնարավորություն ունենք կառուցելու էլ ավելի ուժեղ գործընկերություն, և դա մի հնարավորություն է, որ մենք երկուսս էլ պետք է օգտագործենք: Մենք երկուսս էլ կշահենք դրանից, և դրանից կշահի նաև ամբողջ տարածաշրջանը:
***
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ համատեղ ճեպազրույցի ժամանակ

Հարց - Ես ներողություն եմ խնդրում, պարո՛ն Նախագահ: Արդեն կա օրվա թեմա և ես չեմ կարող այս հարցը չուղղել պարոն Ռասմուսենին: Պարոն Գլխավոր քարտուղար, վաղը Դուք լինելու եք Բաքվում և հանդիպելու եք Ադրբեջանի նախագահի հետ: Ինչպե°ս եք Դուք սեղմելու ձեռքն այն նախագահի, ով ստորագրել է ներումն այն սրիկայի, ով սպանեց հայ սպային միայն նրա համար, որ նա հայ էր:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն- Երբ ես վաղը հանդիպեմ Ադրբեջանի նախագահին, ես նրան փոխանցելու եմ բավականին պարզ, ակնհայտ ուղերձ: Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ ներում շնորհել բանակի սպա Սաֆարովին, քանի որ այդ որոշումը վնասում է վստահությունը: Այդ ահավոր և ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել 8 տարի առաջ, հանցագործություն էր: Եվ այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի, այլ՝ ընդհակառակը: Այդ ասելով, ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է շեշտել, որ մենք չպետք է վերադառնանք հակամարտությանը այս տարածաշրջանում: Հակառակը՝ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, անհրաժեշտ է տարածել խաղաղություն, ծավալել համագործակցություն և հաշտություն: Եվ ես այդ ուղերձը վաղը հստակորեն փոխանցելու եմ:
Հարց - Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին՝ ինչպես է Հայաստանը համադրում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Եվ հարց Գլխավոր քարտուղարին՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:
Սերժ Սարգսյան - Կարծում եմ, մենք հաջողությամբ ենք համադրում համագործակցությունը ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Մենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, մշտապես ասել ենք և հիմա էլ կրկնում եմ, համարում ենք մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ կարևոր մաս: Մենք դա արել ենք գիտակցված և հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին և գաղափարներին: Բայց ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել ևս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը` այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության: Եվ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մենք երբեք մեր գործողություններով չպիտի տեղիք տանք որևէ հակադրության կամ հարաբերությունների սրման: Սա է մեր համագործակցության նպատակը: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր երկրի համար օգտակար է: Եվ ես նոր մեր հանդիպման ժամանակ պարոն Գլխավոր քարտուղարին անկեղծորեն ասացի, որ, իրոք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Ոչ մի հակասություն չկա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու և միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ ուժեղ գործընկերություն ունենալու միջև: Իրականում ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, ունի հատուկ գործընկերություն Ռուսաստանի հետ: Մենք ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որի շրջանակներում մենք ներգրավվել ենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև գործնական համագործակցության մեջ: Երբ դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ն է իմ գնահատականը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությանը` պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք զորեղացրել ենք մեր համագործակցությունը Աֆղանստանի շուրջ: Ռուսաստանը մեզ տարանցիկ ուղի է տրամադրել, որն օգտագործվում է: Մենք ունենք խորացված համագործակցություն թմրանյութերի, ահաբեկության, իրավահենության դեմ պայքարի գործում, և մի շարք բնագավառներում բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Մենք նաև հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու հրթիռային պաշտպանության բնագավառում: ՆԱՏՕ-ն աշխատում է հրթիռային սպառնալիքներից մեր ազգաբնակչությանը պաշտպանելու համար: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու այս հարցում: Այս բնագավառում դեռևս համաձայնության չենք եկել, բայց մեր երկխոսությունը շարունակվելու է: Երկու տարի առաջ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում մենք նաև համաձայնել ենք մեր ռազմավարական համագործակցության շուրջ: Եվ ես կարծում եմ, որ եվրաատլանտյան գոտու բոլոր ազգերի շահերից է բխում հաստատել այնպիսի մի համագործակցություն, որը կերաշխավորի անվտանգությունը մեր տարածաշրջանում: 


Նյութը՝ president.am-ic

Monday, August 6, 2012

Ըմբշամարտի եզրափակիչում Ջուլֆալակյանի մրցակիցը խարդախությամբ հաղթեց

Օլիմպիական խաղերում վերջին 16 տարվա մեջ առաջին արծաթե մեդալը բերած Արսեն Ջուլֆալակյանը այսօր պատմել է եզրափակիչ մենամարտի մասին և մի շարք սկանդալային մանրամասներ է հազորդել. Մեջբերում եմ Ջուլֆալակյանի հարցազրույցը.

Saturday, August 4, 2012

Գիքորի ֆենոմենն օլիմպիական խաղերում. անկեղծ հարցազրույց մասնագետի հետ

Խիստ ուշագրավ, անկեղծ ու ըստ իս ադեկվատ հարցազրույց է տվել Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնի փոխտնօրեն, սպորտային բժշկության գծով պրոֆեսոր Ռաֆիկ Թորոյանը, որը ցանկանում եմ մեջբերել ամբողձությամբ.

Wednesday, July 25, 2012

«Փոշմանել եմ, որ Բուռանշին երկու անգամ պատգամավոր եմ դարձրել». Վարդան Ղուկասյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

Գյումրու «հռչակավոր» քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկանդալային ուղղերձ է հրապարակել, որում անդրադառնում ՀՀԿ անդամ, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ ի պատասխան վերջինիս տված հարցազրույցներին, որոնցում նա սուր քննադատել էր Ղուկասյանին։ Մեջբերում եմ ուղղերձի տեքստն ամբողջությամբ.
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:
Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:
Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:
Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:
Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:
Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:
Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:
Դեռ այսքանը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հ.Գ.
Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:
Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:

Saturday, June 2, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածու

Այսօր մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ ծավալուն ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեջբերեմ մի քանի հատված նրա ելույթից.
«Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր պատրաստ են մերժել փողի ճնշման, գայթակղության սպառնալիքի մեթոդաբանությունը և քվերակել խղճի համապատասխան»։