Showing posts with label կյանք. Show all posts
Showing posts with label կյանք. Show all posts

Wednesday, June 27, 2012

Մանրամասներ Վիլյամ Սարոյանի կյանքից, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակներին

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն ինֆորմացիան. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր, պարզապես մեծատառով մարդ: 2008 թվականին լրացավ նրա ծննդյան 100-ամյակը: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է, ու վերջ: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Մինչ այդ հիշենք, որ Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես,իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը: