Tuesday, October 9, 2012

Արշակ Սադոյանը պատրաստվում է քաղաքականություն կմտնի պատուհանից

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ՝ վերջինիս արված հայտարարության վերաբերյալ, համաձայն որի, նա պատրաստվում էր վերադառնալ մեծ քաղաքականություն պատուհանից։
Այն հարցին, թե այդ ի՞նչ պատուհանի մասին է խոսքը, արդյո՞ք նույն այն պատուհանի մասին է խոսքը, որի միջոցով խորհրդարան մտան Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով հարությունյանը, մեր Ժիրինովսկին պատասխանել է, որ իրեն վիրավորում է նման համեմատությունը, քանզի ինքը չի ուզում, որ զուգահեռներ անցկացնեն իր և «զուռնա-դհոլների» հետ։
Ըստ քաղաքական գործչի, նրան առաջարկել են, որպեսզի ինքը առաջադրվի ոչ թե իր ԱԺԴ կուսակցությունից, այլ այն կուսակցության կողմից, որը նրան կմատնանշվի, սակայն նա պատասխանե է այդ չարամիտներին, որ ինքը չի պատրաստվում պատվերով համերգներ տալ։
Ինչ վերաբերվում է պաատուհանին, ապա նա ի նկատի է ունեցել համացանցում առկա սոցիալական ցանցերի ու լրատվական ռեսուրսների կիրառությունը։

Նյութը՝ 1in.am-ից

No comments:

Post a Comment