Thursday, October 18, 2012

Պայթած փուչիկների պատվիրատուն Հովիկ Աբրահամյա՞նն էր

Փուչիկների պատմության հենց առաջին օրից հանրությունը սկուրպուլյոզ կերպով փնտրում էր պատասխանատուներին։ Երեկ ազատազրկան դատապարտվեծ գործով միակ մեղադրյալը Բոզոյանը, բայց բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, բաց է մնում այն հարցը թե ո՞վ է եղել մեթանով լիցքավորված փուչիկների պատվիրատուն և արդյո՞ք տեղյակ է եղել, թե ի՞նչ գազով են լցված փուչիկները և ինչ վտանգ կարող են ներկայացնել իրենցից։

Ի սկզբանե, թիրախում չգիտես ինչու հայտնվել էր ՀՀԿ-ի երիտթեևի առաջնորդ Կարեն Ավագյանը, այնինչ գործի նախաքննության ու դատավարության ընթացքում մի շարք խոստովանություններից և բացահայտումներից հետո կարելի է եզրակացնել, որ Կարեն Ավագյանը եթե կապ էլ ունեցել է, ապա շատ թույլ, իսկ պատասխանատուին պետք է ավելի վերևում փնտրել։ Այս կապակցությամբ ուշագրավ հոդված է հայտնվել «Ժամանակ» թերթում, որտեղ ոչ երկիմաստորեն մատնանշվում է Հովիկ Աբրահամյանը։ Մեջբերեմ հոդվածի ամենաէական դրվագները.
«Հ. Աբրահամյանը այդ ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, եւ նախընտրական քարոզչության հետ կապված կազմակերպչական ու ֆինանսական բոլոր հարցերը, այդ թվում եւ պայթած փուչիկների ծախսը, լուծվում էր նրա թույլտվությամբ:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց այդ փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին: Վերջինիս պաշտպան Կարեն Մանուչարյանը լրագրողներին հայտնել է, որ փուչիկի պատվիրատուն իմացել է, թե ինչ է պատվիրում: Նրա փոխանցմամբ՝ Ս. Բոզոյանը պատվիրատուին նախապես զգուշացրել է, որ փուչիկներն իրարից առանձին, ավելի բարձր եւ կրակից հեռու պետք է պահել, բայց ամեն ինչ արվել է ճիշտ հակառակը։
Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից այրված երեխաները պատմում էին, թե իրենց նախապես զգուշացվել է, որ փուչիկները պետք է գլխներից բարձր պահել: Այսինքն՝ պատվիրատուները իսկապես իմացել են դրանց վտանգավոր լինելու մասին:
Փուչիկները լիցքավորված են եղել սովորական մեթան գազով, այնինչ նման դեպքերում դրանք պետք է փչված լինեին չեզոք եւ ոչ մի դեպքում պայթյուն չառաջացնող գազով: Սակայն երկրորդ դեպքում յուրաքանչյուր փուչիկը կարժենար 800-1000 դրամ: Այսինքն՝ 8-10 անգամ ծախսը կավելանար եւ, 770 հազար դրամի փոխարեն, կկազմեր մոտ 7 մլն դրամ: Մեր տեղեկություններով, երբ փուչիկների հետ կապված այս գները ներկայացրել են Հ. Աբրահամյանին, վերջինս նախընտրել է էժան տարբերակը՝ առանց հաշվի առնելու հնարավոր վտանգը:
Այդ պայթյունին հաջորդող օրերին փորձ արվեց դրա պատասխանատվությունը դնել ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի վրա, քանի որ նա էր այդ երիտասարդներին առաջնորդում դեպի հրապարակ: Բացի այդ, այդ երիտասարդների մեծ մասը ՀՀԿ երիտթեւի անդամներն էին: Որոշ տեղեկությունների համաձայն, Կ. Ավագյանը լուրջ դիմադրություն է ցույց տվել եւ թույլ չի տվել, որ այդ գործը բարդեն իր վրա: Եվ ՀՀԿ-ում որոշել են պարզապես պատասխանատու կամ մեղավոր չներկայացնել եւ գործը բարդել միայն Ս. Բոզոյանի վրա»։

No comments:

Post a Comment