Monday, October 22, 2012

Միանշանակ մենք պիտի առաջինը հարձակվենք.Հրաչյա Պետրոսյանց

Galatv.am-ը հարցազրույց է վերցրել ճանաչված ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցից՝ կապված տարածաշրջանում առկա սպառազինության մրցավազքի, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալների և հնարավոր պատրեազմի դեպքում կողմերի ռազմավարության մասին.
- Պրն Պետրոսյանց, ի՞նչ կասեք այս հաշվետվության և այնտեղ ներկայացված թվերի վերաբերյալ:
- Վրաստանի մասով չի կարող որևէ իրական կարծիք հայտնել, որովհետև տեղեկություններ չունի դրա մասին, չի ուսումնասիրել, իսկ 20 հրանոթը, ըստ երևույթին, ընդամենը մեկ հրետանային մարտկոցի համար է նախատեսված, այսինքն այնքան էլ իրենից մեծ բան չի ներկայացում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, կարծում եմ այստեղ ավելի շուտ պետք է նայել տեսականիի մասով։ 9 ուղղաթիռի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, սակայն, ոչ պաշտոնական տվյալները մենք չենք կարող հիմք ընդունել։ 2011 թվականին Ադրբեջանը գնել է շատ ավելի ուղղաթիռներ, քան նա ներկայացրել է հաշվետվության մեջ, ուղղակի գնած ուղղաթիռներից միայն ինն  է 2011 թվականին հասել Ադրբեջան։ Հայաստանի մասով կասեմ, որ հայկական կողմն, իրոք, գնել է միայն հրթիռային կոմպլեքսներ։ Առաջին հերթին դա կարելի է պատճառաբանել նրանով, որ հայկական կողմին այս պահին առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել հրթիռա-հրետանային հզորությունը, որպեսզի նույնիսկ դրանով հետ չմնանք Ադրբեջանից, որը վերջին տարիներ կուտակել է մեծ քանակությամբ հրթիռա-հրետանային տեխնիկա ու սպառազինություն, և հետո՝ այսօր հայկական բանակը հիմնականում ունի անհրաժեշտ քանակությամբ այլ ռազմական տեխնիկա և սպառազինություն ու ինչ որ տեղ պիտի հասկանանք, որ դրանց քանակի մեծացումը այնքան էական չէ, ինչքան նոր տեսակի սպառազինության ձեռքբերումը:

- Արդյո՞ք հարավկովկասյան երկրներին ռազմավարական խնդիրները լուծելու համար բավարար է ձեռք բերել այդ քանակությամբ ռազմատեխնիկա:
- Արդեն իսկ ասացի, որ 20 հրանոթը փոքր բան է, քանզի դա ռազմավարական խնդիրներ լուծելու համար չնչին մի թիվ է, դրա համար անցնեմ միանգամից Ադրբեջանի կողմից գնված ուղղաթիռների նպատակահարմարության մասին խոսելուն։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, խոսքը գնում է ՄԻԳ-35 տիպի ուղղաթիռների մասին, որոնք բավականին ժամանակակից և հզոր ուղղաթիռներ են, նամանավանդ, որ դրանք հարմարեցված են լեռնային տեղանքի համար։ Ելնելով մեր տեղանքի մարտավարական պայմաններից՝ պետք է հասկանանք, որ ուղղաթիռների նման տեղանքում ամենարդյունավետ միջոց կարող են հանդիսանալ։ Խնդիրը նրանում է, որ լեռնային տեղանքում անցանելիության բարդության պատճառով հաճախ հնարավոր չէ մարտի մեջ մտցնել ծանր զրահատեխնիկան և այս առումով տանկերին, հետևակի մարտական մեքենաներին և հրետանային միջոցներին գալիս են փոխարինելու կրակային աջակցման ուղղաթիռները։ Այնպես, որ Ադրբեջանի կողմից ուղղաթիռների գնման հարցին մենք պետք է շատ լուրջ նայենք, և մենք պիտի պատրաստ լինենք ոչնչացնելու դրանք, այլապես պատերազմի ժամանակ դրանք կարող են մեր համար դառնալ իսկական գլխացավանք։ Մեր կողմից գնված հրթիռա-հրետանային կայանքները ճիշտ է, զիջում են մեր ունեցած այլ կայանքներին իրենց մարտատեխնիական որոշ բնութագրերով, սակայն այսօրվա պատերազմում դրանց դերը ուղղակի հսկայական է և դրանք անփոխարինելի են։ Հասկանանք, որ պատերազմի վերսկսման դեպքում ռազմաճակատի առաջին գծում գտնվող ուժերը շատ արագ հյուծվելու են և կորցնեն իրենց մարտունակությունը, դրա համար պատերազմող կողմերը անընդհատ խորքից առաջ պիտի քաշեն իրենց պահեստազորը այն մարտի մեջ մցնելու և հակառակորդի հարձակումը կանգնեցնուլու կամ իրենց հաջողությունը առավել զարգացնելու նպատակով։ Ահա, հիմնականում այստեղ է առաջ գալիս հրթիռահրետանային կայանքների անփոխարինելի դերը։ Դրանք կարող են փակել թիկունքից դեպի ռազմաճակատ մոտեցող բոլոր ուղիները։ Իսկ դա նշանակում է, որ մարտնչող ստորաբաժանումները մնալու են առանց փոխարինման և, եթե նրանք հարձակողական հաջող գործողություններ էին վարում՝ մնալու են հակառակորդի տարածքում և ընկնեն շրջապատման մեջ, իսկ եթե փորձում էին պաշտպանության անցնել և պահել տեղանքի կարևոր շրջանները, ապա, վախենալով շրջապատման մեջ ընկնելու վտանգից, անկանոն նահանջելու են, իսկ երբեմն էլ ուղղակի խուճապահար փախչեն։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ հայկական կողմը այսօր ցույց է տալիս, որ հակառակ Ադրբեջանի բարձրագոչ հայտարարությունների՝ կայծակնային պատերազմում հաղթանակի հասնելու մասին, պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողությունների և ոչ թե միայն պաշտպանվելու, այլև անհարաժեշտության դեպքում նաև հզոր հակահարված հասցնելու Ադրբեջանին:
- Ըստ Ձեզ՝ Հայաստանը պատրա՞ստ է կամ կարո՞ղ է նախահարձակ լինել, թե այնուամենայնիվ մենք մեզ թույլ չենք տա գնալ այդ քայլին:
- Դե դա բոլորովին այլ հարց է … Շատ տեղին ասացիք, որ մենք մեզ թույլ չենք տա դա, որովհետև կան մի շարք խնդիրներ, որոնցով մենք այսօր, ի տարբերություն Ադրբեջանի, ունենք առավելություն մեր արտաքին քաղաքականության մեջ։ Եթե հարցին նայենք ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ զուտ զինվորական, ապա միանշանակ մենք պիտի առաջինը հարձակվենք, որովհետև առավելությունը միշտ հարձակվողի կողմն է, և հետո մենք պարտավոր ենք հասկանալ, որ ինչքան էլ գերազանց պաշտպանություն վարենք, միևնույն  է, պատերազմում հաղթանակի հասնում են միայն հարձակվողները։ Բայց միջազգային քաղաքական կարգավիճակը երևի թե դա մեզ այսօր թույլ չի տալիս:
- Պրն Պետրոսյանց, իսկ հարձակվող կողմի առավելությունները որո՞նք են, որպեսզի հնարավորության կամ պետք եղած դեպքում Հայաստանը հարձակվի:
- Ցանկացած մարտ, որը մղվում է, նախապես ամենամանրակրկիտ կերպով պլանավորվում է այն ղեկավարող հրամանատարի կողմից։ Մարտավարական գործողությունների վարման ժամանակ հրամանատարը մարտի կազմակերպման ժամանակ առաջին հերթին հաշվում է իր և հակառակորդի ուժերի միջոցներն ու հարաբերակցությունը, դրանց մարտական պոտենցիալը և հարաբերակցությունը։ Այս հաշվարկների արդյունքում նա կանխատեսում է հնարավոր կորուստների քանակը: Հարձակվող կողմի համար հնարավոր կորուստները չպիտի գերազանցեն 30-35 տոկոսը, իսկ պաշտպանվող կողմի համար՝ մինչև 50 տոկոսը։ Հենց միայն այս հանգամանքն արդեն գալիս է ապացուցելու այն, որ հարձակվող կողմը ավելի քիչ կորուստներ է տալու, քան պաշտպանվող կողմը:
Նյութը՝ galatv.am-ից

No comments:

Post a Comment