Tuesday, October 9, 2012

Facebook-ը խոստովանել է, որ կարդում է օգտատերերի նամակագրությունները


Facebook-ի ներկայացուցիչները The Next Web-ի հետ զրույցում հաստատել են, որ սոցցանցը ավտոմատ կերպով սքանավորում է անձնական հաղորդագրություններն արտաքին հղումի առկայության դեպքում, հաղորդում է Vesti.ru-ն:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ դա արվում է like-երի հաշվարկի համար այլ կայքերում:

Հատուկ ալգորիթմը ստուգում է նաև հղումները, որպեսզի ձևավորի նախնական դիտումների բլոկն ու վստահ լինի, որ հաղորդագրությունը սպամ չէ: 
Առաջինն այն մասին, որ Facebook-ը տեսածրում (սքանավորում) է նամակագրությունը, վեջերս հայտարարել էին լեհական Killswitch.me ընկերության հետազոտողները: Դրան զուգահեռ փորձագետները հայտնաբերել էին ևս մեկ առանձնահատկություն՝ ամեն անգամ հղումներ ուղարկելով անձնական հաղորդագրության մեջ Facebook-ը 1 Like-ին ավելացնում է ևս 2-ը: Նրանց կարծիքով՝ Graph API-ի ոչ կոռեկտ աշխատանքի պատճառով էջի «like-երի» թիվը կարելի է մեծացնել ժամում մինչև 1800 անգամ: 

Ընկերությունում Like-երի ավելացումն անվանել են սխալ ու հայտարարել, որ կվերացնեն սխալը:

Facebookը նաև վստահեցրել է, որ անձնական նամակագրության սքանավորման ժամանակ տվյալները չեն փոխանակվում, և օգտատերերի անուններից like-եր չեն դրվում:

No comments:

Post a Comment