Showing posts with label աշխարհ. Show all posts
Showing posts with label աշխարհ. Show all posts

Tuesday, August 28, 2012

Աշխարհում նշում են մերկ կրծքի օրը (Photo, Video)

Ես գիտեի, որ կան բազմաթիվ տարօրինակ «տոներ», որոնք նշվում են տարբեր երկրներում։ Այդ օրերից մեկն էլ հենց այսօր է, որը ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի շարք այլ երկրներում նշվում է որպես մերկ կրծքի օր։ Այն կոչված է հիշեցնելու մարդկանց կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին։ Ճիշտն ասած չգիտեմ, թե որքանով է պրակտիկ արդյունքը համահունչ դրված նպատակին, բայց անկասկած, հետաքրքրության ու տեսարժաննության առումով այս տոնը ավելի ուշագրավ է քան բազմաթիվ այլ տոներ և օրեր։

Tuesday, July 31, 2012

Չինացի վարորդին ներկայացվել է աշխարհի ամենածոշոր տուգանքը

Չգիտեմ զավեշտալի, թե տխուր, բայց մի նորություն է գրել Daily Mail-ը։ Չինաստանում մի բեռնատար մեքենայի վարորդի ներկայացվել տուգանք 25 մլն դոլլարի չափով, քանի որ նա այն աստիճան գերբեռնված մեքենայով է երթևեկել, որ երբ անցնելիս է եղել Պեկինի արվարձաններից մեկի կամուրջի վրայով, այն փլվել է։ Փորձաքննությւոնը ցույց է տվել, որ մեքենան ու բեռնված ավազը միասին կշռել են ավելի քան 110 տոննա։
Հիմա չինացի վարորդը դատական պրոցեսսների մեջ է, որովհետև չի ընդունում իր մեղքը։ նա հայտարարել է, որ ինքը պարզապես վարորդ է, իսկ մեղավորները նրանք են, ով այդքան բեռնել են իր մեքենան՝ շինարարական աշխատանքներ անցկացնող կազմակերպության աշխատողները։
Փաստորեն մենակ չինական խաղալիքները չեն, որ անորակ են, կամուրջներն էլ մի բանի պետք չեն։

Thursday, July 26, 2012

Եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում

Փշաքաղվեցի երբ նայեցի այս նյութն այն մասին, թե ինչ հալածանքների են ենթարկվում մեր բարեկամ ազգերը՝ եզդիներն ու ասորիները։ Անպայման նայեք նյութն ամբողջությամբ.

Monday, July 9, 2012

Քաղաքապետ է նշանակվել 15-ամյա աղջիկ


paxestin24online.am-ը գրում է, որ Պաղեստինում նշանակվեց աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը` Բաշայեր Օթմանը, որը ընդամենը 15 տարեկան է, տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
“Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և իմ փորձը փոխանցել  մյուս դեռահասներին, ինչը նրանց հնարավորություն կտա  ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար”,– նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:
Ֆինանսական փաստատթղթերը, սակայն, Օթմանի իրավասության շրջանակներից դուրս են։ Բացի այդ, նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար երիտասարդ պաշտոնյայի բոլոր քայլերը կվերահսկվեն նախկին քաղաքապետի կողմից։