Showing posts with label տուգանք. Show all posts
Showing posts with label տուգանք. Show all posts

Tuesday, October 2, 2012

Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է համաքաղաքացիներին

Հարգելի համաքաղաքացիներ,

Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։

Tuesday, July 31, 2012

Չինացի վարորդին ներկայացվել է աշխարհի ամենածոշոր տուգանքը

Չգիտեմ զավեշտալի, թե տխուր, բայց մի նորություն է գրել Daily Mail-ը։ Չինաստանում մի բեռնատար մեքենայի վարորդի ներկայացվել տուգանք 25 մլն դոլլարի չափով, քանի որ նա այն աստիճան գերբեռնված մեքենայով է երթևեկել, որ երբ անցնելիս է եղել Պեկինի արվարձաններից մեկի կամուրջի վրայով, այն փլվել է։ Փորձաքննությւոնը ցույց է տվել, որ մեքենան ու բեռնված ավազը միասին կշռել են ավելի քան 110 տոննա։
Հիմա չինացի վարորդը դատական պրոցեսսների մեջ է, որովհետև չի ընդունում իր մեղքը։ նա հայտարարել է, որ ինքը պարզապես վարորդ է, իսկ մեղավորները նրանք են, ով այդքան բեռնել են իր մեքենան՝ շինարարական աշխատանքներ անցկացնող կազմակերպության աշխատողները։
Փաստորեն մենակ չինական խաղալիքները չեն, որ անորակ են, կամուրջներն էլ մի բանի պետք չեն։

Tuesday, June 12, 2012

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին տուգանեցին


Այսօր տեղի ունեցավ Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավճիռը: Տիգրան Խզմալյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ 50.000 դրամի չափով:
Խզմալայնը պատրաստվում է բողոքարկել վճիռը: