Showing posts with label ՀՀ. Show all posts
Showing posts with label ՀՀ. Show all posts

Tuesday, October 2, 2012

Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է համաքաղաքացիներին

Հարգելի համաքաղաքացիներ,

Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։

Wednesday, September 19, 2012

ՀԱՊԿ զորավարժությունները ավարտվեցին (Photo)

Այսօր ավարտվեցին ՀԱՊԿ զորքերի համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին ավելի քան 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։ Զորավարժությունների արդյունքում պայմանական հակառակորդը կրեց ծանր պարտություն, իսկ ամենաաչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Զորավարժությունների վերջի օրին հետևումմմ էին բազմաթիվ բարձրաստիճան զիննվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում նաև ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարներն ու ՀՀ նախագահը.























Ֆոտոները՝ news.am, emedia.am և panarmenian.net կայքերից