Saturday, May 26, 2012

Տխրահռչակ տեսանյութի մեջ ծեծված աղջկան սպառնում են


«Հայկական ժամանակը» գրում է.
«Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:

Մեր տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաև գործով քննիչը և ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն և գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, և ինքը ոչ մի բողոք չունի: Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետևաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով:»

No comments:

Post a Comment