«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:
Showing posts with label Քոչարյան. Show all posts
Showing posts with label Քոչարյան. Show all posts
Tuesday, November 13, 2012
Ռոբերտ Քոչարյանը՝ 100%-ով համամասնական ցուցակների, ԲՀԿ-ի և քաղաքական իրավիճակի մասին
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ի հետ զրույցում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին.
Labels:
ԲՀԿ,
ընտրություններ,
հարցազրույց,
նախագահ,
ցուցակ,
Քոչարյան
Saturday, November 10, 2012
ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն կարող է Քոչարյանը լինել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացռւցիչ Արսեն Համբարձումյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանավեճ են ունեցել «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում։ «Առավոտը» զետեղել է այդ բանավեճի ամենաուշագրավ պահերը.
«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների միջև ինտրիգային և կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյոք փոքր-ինչ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնությունը:
Thursday, September 13, 2012
Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից. Ռոբերտ Քոչարյան
Ի պատասխան Ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքների և համեմատականների՝ կապված Վարուժան Կարապետյանի «ազատ արձակման» վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր տարածել է հայտարարություն, որն ամբողջովին արժեզրկում է Սաֆարով-Կարապետյան համեմատականների տրմաբանությունը.
Thursday, June 28, 2012
Ծառուկյանը միշտ ճանապարհում-դիմավորրում է նախագահին
«Հրպարակ» թերթը գրում է, որ Գագիգ ծառուկյանը հիմա էլ շատ ջերմորեն դիմավորել է Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյանին։ Ըստ թերթի աղբյուրների, ծառուկյանը եղել է շատ անկաշկանդ ու լավ տրամադրությունով։ Հիշեցնեմ, որ սա էլ որերորդ դեպքն է, օր ԲՀԿ առաջնորդը պարտադիր կերպով ճանապարհ է դնում Սերժ Սարգսյանին՝ նրա բոլոր արտագնա ուղևորութոյւնների ժամանակ և միշտ էլ լինում է դիմավարողների շարքում։
Friday, June 1, 2012
Քոչարյանը՝ խոշոր ընկերության տնօրենի թեկնածու
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 12 այլ անհատների թեկնածությունը, ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:
Subscribe to:
Posts (Atom)



