Showing posts with label ընկերություն. Show all posts
Showing posts with label ընկերություն. Show all posts

Thursday, November 22, 2012

«Սթար»-ում լուրջ ներդրումներ են լինելու

«Իրավունք»-ը գրում է, որ չնայած Սթարի շուրջ պտտվողղ տարբեր ասեկոսեների ու բամբասանքների, ընկերության խնդիրները ոնց որ թե լուծում են ստացել, որովհետև Եվրոպական խոշոր ընկերություններից մեկը՝ «Intermax Limited»-ը պարաստվում է 16.7 միլլիոն դոլարի ներդրում իրականացնել սուպերմարկետների ցանցում՝ 8 ամսվա ընթացքում։
Հաշվի առնելով մեր շուկայի բավականին փոքր չափը, կարելի է ասել, որ սա ավելի քան բավարար է, որպեսզի Սթարը լուծի իր առջջև ծառացած մի շարք խնդիրներ։

Friday, June 1, 2012

Քոչարյանը՝ խոշոր ընկերության տնօրենի թեկնածու


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 12 այլ անհատների թեկնածությունը, ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին: