Showing posts with label դերասան. Show all posts
Showing posts with label դերասան. Show all posts

Saturday, October 20, 2012

Սոս Սարգսյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր (Video)

Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Բուժող բժիշկ Ռուզաննա Ամյանը նշեց, որ Սոս Սարգսյանին ընդունել են հիվանդանոց երեկ՝ շնչառական անբավարարությամբ, որը ծանր թոքաբորբի հետևանք է։ Բժիշկն ասել է նաև, որ Սոս Սարգսյանն ունի խրոնիկական բրոնխիտ։ 
Տվյալ պահին Սոս Սարգսյանը հետազոտվում է վերջնականապես ճշտելու ախտորոշումը, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: 
- Սոս Սարգսյանը խոսում է, կարդում, գրում, նամակներ է գրում, իրենց ավելի շատ անհանգստացնում է շնչառությունը, - ասել է Ռուզաննա Ամյանը։
- Պալատ չենք տեղափոխել, քանի որ Սոս Սարգսյանը եկել է շնչառական անբավարարությամբ, սա արդեն ցուցում է, որ նա դեռ պիտի մնա ռեանիմացիոն բաժանմունքում, ընթացքը ցույց կտա, երբ կտեղափոխենք,- ավելացրեց բժիշկը: 

Saturday, August 11, 2012

Անդրեն Փարիզում հյուրընկալվել է Ալեն Դելոնի տանը


Bravo.am-ը հրապարակել է երգիչ Անդրեից վերցված հարցազրույցը՝ վերջինիս փարիզ կատարած այցի վերաբերյալ։ Մեջբերում եմ.

-Այս տարվա ընթացքում մի շարք երկրներում ես եղել` Ռուսաստան, Լատվիա, Ուկրաինա, Ֆրանսիա... Շարունակիր ցանկը:): 
-Եգիպտոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ… Մինչեւ ամառվա վերջ պետք է մի քանի երկիր եւս այցելեմ: Ընկերներիս հետ հնարավոր է` մեկնենք նաեւ Խորվաթիա եւ Չեռնոգորիա: Շատ եմ կարոտում, երբ հեռու եմ լինում ընտանիքիցս եւ հատկապես կարոտում եմ փոքրիկ զարմուհուս` Վիկտորիային:
-Կա՞ մի երկիր, որ դեռ չես այցելել ու կցանկանայիր սեփական աչքերով տեսնել:
-Բախտ է վիճակվել լինել երազածս գրեթե բոլոր երկրներում: Շատ ուրախ եմ, որ համատեղում եմ սիրածս աշխատանքը սիրածս երկրներ այցելելու հետ. ելույթ եմ ունեցել գրեթե բոլոր այդ վայրերում:  


Friday, August 3, 2012

Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը

ՀՀ ժողավրադական արտիստ Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը` գրելով, որ արդեն 1 շաբաթ է, ինչ ոտքը գիպսի մեջ է և դեռ 20 օր էլ պետք է մնա այդպես: «Է, բալես, պառկած եմ… Էդպես էլ է պատահում: Հենափայտերի օգնությամբ եմ քայլում: Բայց դե, ինձ ի՞նչ կա, տրամադրությունս տեղն է: Ասում են, չէ՞, մարդն ինչ տրամադրությամբ լինում է մոր արգանդում, այնպես էլ անցկացնում է ողջ կյանքի ընթացքում»,-ասել է Ջանիբեկյանը: