Showing posts with label պատահար. Show all posts
Showing posts with label պատահար. Show all posts

Thursday, November 22, 2012

Կրակել են Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների վրա

«Ժողովուրդը»-ը հաղորդում է, որ  նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատեց լուրը:

Thursday, October 25, 2012

ՇՏԱՊ. Խոշոր փլուզում՝ խանջյան փողոցի վրա


Կես ժամ առաջ Jose ռեստորանայն համալիրի հարևանությամբ խոշոր փլուզում է տեղի ունեցել: 
Ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շինարարության երրորդ հարկը փլվել է շինարարների գլխին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի խմբեր և ստորաբաժանումներ, ինչպես նաև շտապբուժօգնություն ծառայութան աշխատակիցները: 

Thursday, August 9, 2012

Նոր բացահայտումներ ծանրաձողը գլխին գցած մարզիկի մասին. օլիմպիադայի ամենահուզիչ պատմությունը

Երեկ համացանցում մեծ տարածում ստացավ գերմանացի մարզիկ Մաթիաս Շտայների անհաջող կատարած պոկում վարժությունը, որի արդյունքում 193 կիլոգրամանոց ծանրաձողը ընկավ վերջինիս վրա։ Այնինչ, անգլալեզու կայքերում հրապարակվել է մի շատ հուզիչ տեղեկություն գերմանացի մարզիկի մասին, որը կարդալուց հետո պարզապես չէի կարող չներկայացնել այն հայկական ընթերցողին։

Friday, August 3, 2012

Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը

ՀՀ ժողավրադական արտիստ Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը` գրելով, որ արդեն 1 շաբաթ է, ինչ ոտքը գիպսի մեջ է և դեռ 20 օր էլ պետք է մնա այդպես: «Է, բալես, պառկած եմ… Էդպես էլ է պատահում: Հենափայտերի օգնությամբ եմ քայլում: Բայց դե, ինձ ի՞նչ կա, տրամադրությունս տեղն է: Ասում են, չէ՞, մարդն ինչ տրամադրությամբ լինում է մոր արգանդում, այնպես էլ անցկացնում է ողջ կյանքի ընթացքում»,-ասել է Ջանիբեկյանը: