Showing posts with label հետազոտություն. Show all posts
Showing posts with label հետազոտություն. Show all posts

Tuesday, November 20, 2012

Հոլանդական գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչ

Հոլանդական գիտահետազոտական կենտրոնի գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչ
- Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ եւ կայունությամբ, - ասել է հոլանդական Metris BVգիտահետազոտական կենտրոնի տեխնիկական մենեջեր Լեւոն Բաղդասարյանը։
«Տարիներ առաջ ես մի հայտնի երգիչի համար ավտոմատ համակարգ էի մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր ձայնը, եւ երբ զգալի շեղում էր նկատվում, միանգամից միանում էր ձայնագրությունը։ Համակարգն ուներ ձայնի մոտ 400 չափանիշ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր երեք տոկոսը։ Այդ ժամանակ միտք առաջացավ նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Եվ պարզվեց, որ իմ հետազոտած երգիչներից միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումները բավարարեցին բոլոր չափանիշներին։ Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան», - պատմեց Լեւոն Բաղդասարյանը։