- Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ եւ կայունությամբ, - ասել է հոլանդական Metris BV գիտահետազոտական կենտրոնի տեխնիկական մենեջեր Լեւոն Բաղդասարյանը։
«Տարիներ առաջ ես մի հայտնի երգիչի համար ավտոմատ համակարգ էի մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր ձայնը, եւ երբ զգալի շեղում էր նկատվում, միանգամից միանում էր ձայնագրությունը։ Համակարգն ուներ ձայնի մոտ 400 չափանիշ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր երեք տոկոսը։ Այդ ժամանակ միտք առաջացավ նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Եվ պարզվեց, որ իմ հետազոտած երգիչներից միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումները բավարարեցին բոլոր չափանիշներին։ Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան», - պատմեց Լեւոն Բաղդասարյանը։