Friday, September 28, 2012

Սերժ Սարգսյանը խոստացել է լուծել Բուզանդի 10-ի բնակիչների խնդիրը (Viideo)

Արդեն 8 տարի է Բուզանդի 10 հասցեում շենքի շինարարությունն ավարտված է, սակայն բնակիչները մինչ այժմ չեն կարողանում ստանալ գրանցվել իրեննց բնակարաններում, որովհետև վկայական չի տրվել շենքին։ Երեկ մի խում ցուցարարներ՝ շենքի բնակիչների կազմից ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ։
Երբ շենքից դուրս էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը և լսել էր, որ ցուցարարները ինչ որ վանկարկումներ են անում, մոտեցել էր նրանց և ետաքրքրվել նրանց հուզող խնդրի մասին։ տեղում ստանալով պարզաբանումների ինչպես բնակիչների կողմից, այնպես էլ իրեն ուղղեկցող Տարոն Մարգարյանի կողմից, նախագահը խոսք է տվել հարցին լուծում տալ։

Այս ամենն իհարկե լավ է, միայն թե չեմ հասկանում, բա էլ ինչներիս են պետք այսքան պաշտոնյաներ, եթե ամեն հարց՝ սկսված կրպակների ապամոնտաժումից, վերջացրած սեփականաշնորհման վկայական ստանալուց պետք է լուծվի նախագահի անմիջական ներգրավումից հետո միայն։

No comments:

Post a Comment