Monday, September 10, 2012

Այսօր ես տարբերակ չեմ տեսնում, որ մենք կարողանանք մասնակցել 2016 թվականի Օլիպիադային. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել Ստամբուլի շախմատային օլիմպիադայում Հայաստանի Հավքականի տարած փայլուն հաղթանակին, մեր շախմատիսների դրդապատճառներին, որոնք օգնեցին հաղթել այս բարդագույն մրցաշարին, ինչպես նաև  թվականին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցել-չմասնակցելու վերաբերյյալ հարցին։ Մեջբերում եմ հարցազրույը.
- Լևոն, Օլիմպիադայից առաջ Դուք նույնպես զրուցեցիք մեզ հետ: Այն ժամանակ նշեցիք, որ շատ կցանկանայիք կրկին հաղթանակ գրացել: Ի՞նչ եք զգում հիմա, երբ Հայաստանը երրորդ անգամ տիրացավ Օլիմպիադայի չեմպիոնի կոչմանը:
- Բոլորս երազում էինք հաղթանակի մասին: Մեզ համար կարևոր էր, որ Ստամբուլի հայերն իրենց հպարտ զգան: Երջանիկ եմ, որ հասանք մեր նպատակին:
- Անձնական ռեյտինգով Հայաստանի հավաքականը զիջում է իր գլխավոր մրցակիցներին, բայց արդեն որերրորդ անգամ հաջողության է հասնում խոշոր թիմային մրցաշարում: Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանը հաղթում է թիմային ոգու շնորհիվ: Արդյո՞ք դա է որոշիչը:
- Մեզ ոգեշնչում է այն, որ այս հաղթանակով մենք մեծ ուրախություն ենք պարգևում մեր ազգին: Առավել ցայտում դա զգացինք Թուրինում կայացած Օլիմպիադայից հետո, 2006 թվականին: Տեսնելով, թե ինչ ցնծություն է ապրում հայ ժողովուրդը, մենք մեզ պարտավորված զգացինք հաղթել նաև հետագայումԻմ կարծիքով, ԱՄՆ-ի կամ Չինաստանի համար Օլիմպիադայում հաղթելն այդքան էլ կարևոր չէր լինի: Հենց այդ պատճառով մեր ազգի ուրախությունը ավելորդ խթան է հանդիսանում մեզ համար:
 -Օլիմիադայի վերջին տուրից առաջ պարզ դարձավ, որ հաջորդ Օլիմիադան կկայանա Բաքվում (2016թ.): Հայաստանի մասնակցությունն անհնա՞ր է:
-Դա բարդ հարց է: Իհարկե, այս պահին դա անհնար է: Բայց հնարավոր է, որ այս տարիների ընթացքում երկրները ընդհանուր լեզու գտնեն և ինչ-որ բան փոխվի: Բայց այսօր ես տարբերակ չեմ տեսնում, որ մենք կարողանանք մասնակցել 2016 թվականի Օլիպիադային:
- Այսօր ողջ Հայաստանը սպասում է իր հերոսների Երևան ժամանելուն: Դուք նու՞յնպես հավաքականի հետ ժամանելու եք Երևան:
-Այո, իհարկե: Ես անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կկարողանամ կիսել իմ ուրախությունը համերկրացիներիս հետ:
Հարցազրույցը՝ armsport.am-ից։

No comments:

Post a Comment