Tuesday, January 29, 2013

ԱԺ-ի հարսնացուներն ու փեսացուները

ԱԺ-ի հարսնացուներն ու փեսացուները

Ազգային Ժողովի 131 պատգամավորներից գրեթե բոլորն ամուսնացած են և ունեն երեխաներ: Սակայն կան և այնպիսի պատգամավորներ, որոնք դեռ ամուսնացած չեն: Ձեզ ենք ներկայացնում նրանց կենսագրության կարևոր իրադարձությունները:
Արփինե Հովհաննիսյան. Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
Նաիրա Կարապետյան. Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ - դիվանագետ: 2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2004-2005թթ. սովորել է Մոսկվայի «Իմիջլենդ PR» կազմակերպությունում: PR հմտությունների մասնագետ: Մասնակցել է «Քաղաքական հմտությունների զարգացում» ծրագրի դասընթացներին (2009թ., «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն, Դյուսելդորֆ եւ 2011թ., Լոնդոն):
Տիգրան Ուրիխանյան. Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում:
1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
Լյովա Խաչատրյանը. Ծնվել է 1955թ. մայիսի 2-ին Երեւանում: 1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
Մարինե Մարաբյան. Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին Երեւանում: 1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ: Բանասեր:

Նյութը՝ slaq.am-ից

No comments:

Post a Comment